Լեզու :

«Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակը հիմնադրվել է 2011 թվականին և հանդիսանում է հայաստանյան իրավաբանական գրասենյակ, որը բիզնեսի, կորպորատիվ իրավունքի և դատավարության ոլորտներում հարուստ նախապատմություն ունի` ապահովելով իրավաբանական ծառայությունների լայն  շրջանակ և ներկայացնելով լավագույն որակը, որ կարող է առաջարկել տեղական իրավաբանական շուկան: Ընկերությունն առաջարկում է բարձրակարգ իրավաբական խորհրդատվություն, փորձագիտություն և ներկայացուցչություն իրավունքի բազմաթիվ ոլորտներում` բիզնես և կորպորատիվ իրավունքից մինչև միջազգային իրավունք: Մեր բազմալեզու և բազմազան աշխատակազմը խոշոր ներդրողներին, բանկերին, անկախ և միջազգային կազմակերպություններին և կառավարություններին բարձրակարգ ծառայություններ տրամադրելու մեծ փորձ ունի: 

Գործընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում, որը Հայաստանի Հանրապետության ֆինանսական և արդյունաբերական կենտրոնն է: Մեր հիմնական գրասենյակից մենք սպասարկում ենք հայաստանյան և միջազգային հաճախորդներին, ինչպես նաև ձևավորել ենք գրասենյակների ցանց ամբողջ աշխարհում, որոնց հետ մասնագիտական կապեր ենք հաստատում, որպեսզի ավելի պատասխանատու և արդյունավետ աջակցություն ցուցաբերենք մեր միջազգային հաճախորդներին:

Մեր իրավաբաններից շատերն ունեն օտարերկրյա հետբուհական իրավաբանական կրթություն և վերապատրաստվել են արտերկրում, ուստի անհրաժեշտության դեպքում կարող են աշխատել հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրասներեն և պարսկերեն լեզուներով: Մենք ներգրավում ենք ուշագրավ նախադրյալներով և ակնառու մասնագիտական փորձ ունեցող նոր իրավաբանների, ովքեր համապատասխանում են մեր առաջնային նպատակին, այն է՝ տրամադրել պատասխանատու և բարձրորակ ծառայություններ մեր հաճախորդներին:

Գործընկերությունը միավորում է երիտասարդ և  փորձառու  գիտնականներին և փաստաբաններին, ովքեր սովորել են Հայաստանի և արևմուտքի առաջատար համալսարաններում` Թաֆթս համալսարան` Ֆլեչերի իրավագիտության և դիվանագիտության դպրոց, Օքսֆորդի համալսարան (ՄԹ, Օքսֆորդ), Կալիֆորնիայի համալսարան (ԱՄՆ, Լոս Անջելես), Ամերիկյան համալսարան, (ԱՄՆ, Վաշինգտոն), Ջորջթաունի համալսարան (ԱՄՆ, Վաշինգտոն), Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական  ինստիտուտ (Ռուսաստան, Մոսկվա), Ժնևի համալսարան (Շվեյցարիա, Ժնև), Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտ (Շվեյցարիա, Ժնև) և իրավաբանությամբ են զբաղվում Հայաստանում ու արտերկրում: «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունն» ու նրա անդամները հետևում են այս կարգախոսին` «Ընդլայնել ազատության սահմանները», “Expanding the borders of freedom” կամ “Expendus Limites Libero”. Սա նաև վերաբերում է գործընկերության հետ առնչվող անձանց, քանի որ գործընկերության ակտիվ և փորձառու աշխատանքն օգնում է հաճախորդներին ժամանակ և էներգիա չվատնել հասկանալու ամբողջ օրենսդրական համակարգը սեփական բիզնես ռազմավարություն մշակելու համար: Արդյունքում նրանք ձեռք  են բերում  ազատություն բիզնեսում և այլ ոլորտներում:

Մենք նաև տրամադրում ենք միջազգային արբիտրաժային ծառայություններ: Ավելին. մեր խմբի անդամներից մի քանիսը արբիտրներ են Եվրոպական արբիտրաժային պալատում (Բրյուսել, Բելգիա) և գործող խորհրդատուներ:

Մենք հավատարիմ ենք մասնագիտական ամենաբարձր որակաները կատարելագործելուն, և, դրանով պայմանավորված, «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» իրավաբանները հաճախակի մասնակցում են տարբեր միջոցառումների, ինչպիսիք են՝ կոնֆերանսները, իրավաբական սեմինարները, ինչպես նաև դասավանդում  են երկրի առաջատար համալսարաններում, ավելին՝ զբաղվում են տեղական և միջազգային գիտական ամսագրերի խմբագրական աշխատանքներով:

Մեր իրավաբաններից շատերը դասախոսում են Հայաստանի տարբեր համալսարաններում: Մենք մասնագիտական կապեր ունենք փորձառու կրթական և հետազոտական կենտրոնների հետ, ինչպիսին է Երևանի պետական համալսարանը, Ֆրանսիական համալսարանը Հայաստանում, Հայ-Սլավոնական համալսարանը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը, Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, “SYNERGETICS” համալիր համակարգերի նորարարական կենտրոնը և այլն:

Արդյունավետ զարգացումն ու աճն առաջնային են մեզ համար, բայց կազմակեպված ձևով և միշտ հարգելով էթիկայի և բարոյականության արժեքները: Ահա թե ինչու ենք մենք այդքան զգուշությամբ ընտրում մեր ազգային և միջազգային գործընկերներին:

Մեր հաճախորդները բազմազան են. կան մեծ, միջին և փոքր արդյունաբերական, բազմազգ ընկերություններ և ֆինանսական հաստատություններ, և կան նաև անհատներ, ովքեր իրավաբանական խորհրդատվություն են փնտրում բիզնեսի կամ անձնական խնդիրներով:

Հիմնադրման օրվանից «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունն» իր գործունեությամբ մեծապես աջակցում է բիզնեսի զարգացմանը և պաշտպանում դրա իրավական շահերը:

Այլ ընդհանուր իրավաբանական ծառայությունների հետ մեկտեղ մենք զարգացնում ենք նաև որոշ ՏՏ ծրագրեր: Դրանցից մեկը նվիրված է Հայաստանում կարևորագույն իրավական ակտերի գիտագործնական մեկնաբանությունների էլեկտրոնային բազային-http://e-lawyer.am/:

Մյուսը նվիրված է իրավական տեղեկատվական բազային, որը ներկայացնում է անհրաժեշտ տեղեկատվություն և նորություններ ամբողջ աշխարհից, որն անհրաժեշտ է համապարփակ պատկերացում կազմելու համար - http://legalinfo.am/:

Մեկ այլ ծրագիր նվիրված է իրավաբանական ընկերությունների ցանցին, որոնք կներկայացնեն իրենց հիմնական մասնագիտացված ուղղությունները և այլ տեղեկություններ: Կայքը հասանելի կլինի տարբեր միջազգային ցանցերում, որը կօգնի տեղական և միջազգային իրավաբանական ընկերություններին գովազդել իրենց հիմնական առավելությունները - https://lawfirms.am/:

«Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» նախաձեռնությամբ ստեղծվել է Վարչական ակտերի բողոքարկման համակարգ, որը կոչվում է https://www.boghoq.am/։ Այն հնարավորություն է տալիս բողոքարկել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտման արդյունքում կայացված վարչական ակտերը՝ խնայելով ժամանակը և առանց գրասենյակ այցելելու։ Մեր գործունեության նպատակն է դյուրին դարձնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում կայացված վարչական ակտերի բողոքարկումը, ինչպես նաև բարձրացնել վարորդների իրավագիտակցությունն՝ իրենց իրավունքներն իմանալու և դրանք պաշտպանելու հարցում:

Մեր գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվել է նաև մեկ այլ ծրագիր։ http://e-sud.ru/ Էլեկտրոնային դատարանը, հիմնվելով Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և դատական ​​պրակտիկայի վրա, հարցեր է տալիս կայքի այցելուներին, որոնք անհրաժեշտ են դատական ​​գործի լուծման համար և, ելնելով պատասխաններից, քննում է գործը և տրամադրում է մասնագիտական, օբյեկտիվ դատական ​​ակտ: Կայքի օգնությամբ վեճի կողմերը մի քանի րոպեում, պատասխանելով հարցերին և ծանոթանալով E-Sud-ի որոշմանը, կարող են ստանալ անհրաժեշտ իրավական տեղեկատվություն`իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:

Dr. Gevorg Tumanov