Լեզու :

Որակ բազմազանության միջոցով – իրավաբանական գրասենյակը միավորել է տարբեր իրավաբանական կրթություն ունեցող իրավաբանների՝ միջազգային իրավունքից և մարդու իրավունքներից մինչև կորպորատիվ իրավունք և բանկային գործարքներ:  Մենք հավատում ենք, որ տեղական շուկայի պաշարներով այս բացառիկ խառնուրդը վճռական է միջազգային չափորոշիչներ ապահովելու համար: Մենք համադրում ենք մեր գիտելիքները բազմաթիվ իրավաբանական բնագավառներում` երաշխավորելով ծառայությունների բարձրակարգ որակ:

Միակ հնարավոր տարբերակը հաջողությունն է – Գործընկերությունը ստեղծվել է  բացառիկ նպատակով` դառնալ առաջատար իրավաբանական գրասենյակներից մեկը հայկական շուկայում և տարածաշրջանում, և, որպես այդպիսին, հաջողությունը մենք տեսնում ենք որպես մեր միակ տարբերակ: Մեր հաջողության բանալին հանդիսանում է մեր հաճախորդների հաջողությունը, և մենք գործի ենք դնում բոլոր առկա ռեսուրսները լավագույն արդյունք ստանալու համար:

Ճկունություն – բացի նրանից, որ մեր իրավաբանները հայկական շուկայում առաջարկվող բարդ իրավաբանական գործերի մեծ փորձ ունեն, մենք պահպանում ենք ճկունություն և մատչելիություն մեր բոլոր հաճախորդների համար: Ճկուն քաղաքականությունն, անկեղծությունն ու պրո բոնո գործունեությունը մշտապես բարձր են գնահատվում  ընկերության կողմից:

Հաստատուն զարգացում – մեր գլխավոր սկզբունքներից մեկն այն է, որ մենք միշտ մեծ կարևորություն ենք տալիս զարգացմանը: Ընկերության աշխատակիցները մշտապես փնտրում են մասնագիտական գիտելիքների նոր հորիզոններ` լինի դա արդիական նախադեպային իրավունքի հետազոտում, սահմանադրական դատարանի վճիռների մեկնաբանում, գիտելիքների ձեռք բերում լրացուցիչ մասնագիտական բնագավառներում կամ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում: Մենք երբեք չենք բավարարվում և միշտ առաջ ենք շարժվում։

Վերջերս the Legal 500-ը տեղեկացնում է.

«Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակը միավորում է բարձր որակավորում ունեցող մասնագետների, իրավաբանների, արբիտրաժային դատավորների և միջնորդների, ովքեր մեծ ունակություններ ունեն վեճերի լուծման, առևտրային պայմանագրերի, հավատարմագրային կառավարման, առևտրային և համալիրության կառավարման և ներդրումային իրավունքի բնագավառում: Գոհար Գևորգյանը, Գևորգ Տումանովը և Նորայր Բալայանը Գործընկերության հիմնական գործընկերներն են, ովքեր մեծ փորձ ունեն միջսահմանային իրավաբանական ծառայությունների ոլորտում՝ ներառելով ԵԱՏՄ, ԵՄ, ԱՄԷ և ԱՄՆ-ն»:

Gohar Gevorgyan