Լեզու :

«Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» վաղեմի ավանդույթ ունի տրամադրել պրո բոնո իրավաբանական ծառայություններ բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, որոնք միջոցներ չունեն դատական ներկայացուցչության համար: Մեր գրասենյակի բոլոր իրավաբաններն ամեն օր փորձում են փոփոխություններ մցնել արդարադատության ոլորտում` օգտագործելով իրենց հմտությունները պրո բոնո իրավաբանական ծառայություններում:  

Մենք միևնույն ջանասիրությամբ, եռանդով և ռեսուրսներով ենք մոտենում պրո բոնո հաճախորդներին: Իրավաբաններն իրենց պրո բոնո աշխատանքային ժամերի համար վճարվում են գրասենյակի կողմից: Գործընկերությունն իր բոլոր իրավաբաններից պահանջում է իրականացնել տարեկան առնվազն 50 ժամ պրո բոնո աշխատանք` ապահովելով բոլորի մասնակցությունը մեր պրո բոնո ծրագրում:

Մեր ընկերությունն ունի գործընկեր, ով իր ամբողջ աշխատաժամանակն է տրամադրում գործընկերության պրո բոնո ծրագրին: Նա աշխատում է պրո բոնո կոմիտեում, որը բաղկացած է գրասենյակի անդամներից: Մեր իրավաբանները զբաղվում են հարյուրավոր պրո բոնո գործերով, որոնց թվում են քաղաքացիական իրավունքի, միջազգային մարդու իրավունքների, երեխայի շահերի պաշտպանության, հատուկ կրթության, հանրային նպաստների հասանելիության, ապաստանի, վարձատու-վարձակալ հարաբերությունները և բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցչության իրականացումը: Մենք ջանում ենք գտնել նախադեպային գործեր, որոնք տարբերվող են և նաև համապատասխանում են մեր իրավաբանների անձնական հետաքրքրություններին:

Վերջերս Գործընկերությունը պրո բոնո իրավաբանական ծառայություններ է մատուցել ՀՀ զինծառայողներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև սիրիացի փախստականներին:

Dr. Gevorg Tumanov