Լեզու :

Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին տարիներին «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» համալրել է Հայաստանի լավագույն իրավաբանական գրասենյակների ցանկը: Գործընկերության  հաջողությունները գնահատվել են ամենաբարձր մակարդակով:

Գործընկերության նշանակալից հաջողությունները պատվի են արժանացել  ամենաբարձր մակարդակով: Որպես գործընկերության հայկական փորձ՝ «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» բացառիկ կերպով իր ամուր տեղն ունի հայկական իրավաբանական ծառայությունների շուկայում և հաջողությամբ համատեղում է հայաստանյան և միջազգային իրավունքի անգերազանցելի գիտելիքն ու փորձը` քաջ տեղյակ լինելով համաշխարհային բիզնեսի պահանջներին և ակնկալիքներին` անհրաժեշտության դեպքում իրականացնելով միջսահմանային գործարքներ և ծրագրեր:

Մեր ընթացիկ հաճախորդների ցանկում կան շատ կազմակերպություններ, այդ թվում՝ առանցքային  դերակատարներ էներգետիկայի և բնական պաշարների, հանքարդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև առաջատար բանկեր և ֆինանսական հաստատություններ, հեռահաղորդակցման և տեխնոլոգիական առաջատարներ  և մի շարք ոլորտներում աշխատող ընկերություններ, ինչպիսիք են անշարժ գույքը, շինարարությունը, մանրածախ առևտուրը, առողջապահությունը, սննդի և խմիչքի արտադրությունը, մեքենաշինությունը և դրանց արտադրությունը, տրանսպորտը և այլն:

Վերջին մի քանի տարիներին ընկերությունը 70% աճ է գրանցել և մեր փաստաբանների կողմից իրականացվող խոշոր գործարքների և հետաքրքիր միջազգային ծրագրերի թիվը զգալիորեն ավելացել է:

Մեր բազմաֆունկցիոնալ խմբի պաշարներն ու փորձագիտությունը փաստում են, որ մենք կարող ենք ապահովել մեր հաճախորդներին բազմակողմանի իրավաբանական աջակցությամբ ցանկացած բարդության ծրագրի համար: Մեր մասնագետները արդյունավետ կերպով զբաղվում են յուրաքանչյուր իրավական հարցով և կարող են աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր ցանկանում են գործարարությամբ զբաղվել Հայաստանում, արտերկրում կամ միջսահմանային  հարաբերություններում: Այս ամենն այլ իրավաբանական ընկերությունների հետ հարաբերություններում մեզ դնում է շահեկան դիրքում: 

Իրականում, վերջերս ընկերության բոլոր գործերը էական հաջողությունների են հասել: Դատավարությունը և արբիտրաժը, կորպորատիվ և հարկային գործերն առաջնային են, քանի որ դրանք ամենամեծ պահանջարկն ունեն: Արագորեն զարգանում են նաև բանկային և ֆինանսական գործերը: Հանրային կառավարման ծրագրերը, ինչպիսին է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորված «Արդարադատության մոնիթորինգ» ծրագիրը ընթացիկ նախագծերի հիմնաքարն է: Ծրագիրն ունի 584.000 եվրո բյուջե: Այն մեկնարկել է 2016 թվականի փետրվարի 1-ին և ավարտվել է 2018 թվականի նոյեմբերին:

Մենք համոզված ենք, որ մենք` մեր հայաստանյան գրասենյակի` հայկական, ամերիկյան, ռուսական և  շվեյցարական իրավունքի որակավորված աշխատակազմի հետ միասին, կարող ենք ապահովել բարձրորակ, բազմակողմանի իրավական աջակցություն և ծառայություն հայ և օտարերկրյա հաճախորդներին` կարգավորելու նրանց բիզնես մարտահրավերները թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

Մենք երախտապարտ ենք մեր հաճախորդներին ցուցաբերված վստահության և աջակցության համար, նրանց, ովքեր մեզ հետ են ի սկզբանե և նրանց, ովքեր վերջերս են միացել մեզ: Ընկերությունը կշարունակի բավարարել հաճախորդի պահանջներն ու ակնկալիքները` օգնելով նրանց իրականացնել նոր ծրագրեր Հայաստանում կամ այլուր, ինչպես նաև առաջ շարժվել միասին դեպի նոր հորիզոններ և ձեռքբերումներ, քանի որ միակ հնարավոր տարբերակը հաջողությունն է:

 

Հարգանքներով`

 

Գոհար Գևորգյան

Գլխավոր տնօրեն,

«Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակ

Gohar Gevorgyan