Լեզու :
Միավորելով արևմտյան գործարարական մոտեցումը և համախմբված աշխատակազմի գրեթե ընտանեկան մթնոլորտը` մենք առաջարկում ենք հրաշալի պայմաններ և՛ երիտասարդ կադրերի, և՛ արդեն փորձառու մասնագետների համար:
Մեր գրասենյակը Մեր գրասենյակը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում: Աշխատակիցներն, ովքեր աշխատանքի են գալիս մեքենայով հեշտությամբ կարող են անցնել քաղաքի գլխավոր փողոցներով, որոնցից հատկապես հարմար են Կոմիտաս և Բաղրամյան պողոտաները: Գրասենյակի պատուհանները նայում են դեպի Երևան քաղաքի գեղատեսիլ համայնապատկերը: Մենք ջանում ենք անել ամեն հնարավոր բան, որպեսզի հարմարավետ դարձնենք մեր խմբի աշխատանքը: Ուրբաթ օրերը սպասված են բոլորի համար, ոչ միայն որովհետև մոտենում են հանգստյան օրերը, այլ նաև այն պատճառով, որ մեր աշխատակազմն ունի հաճելի ավանդույթ կազմակերպել հյուրասիրություն գրասենյակի խոհանոցում: Մենք միշտ ունենք անակնկալներ կարկանդակների, քաղցրեղենի, մրգերի և իհարկե համեղ խորովածի տեսքով:
Ինչու՞ «Ի ԷԼ ԷԼ»-ը