Լեզու :

Մենք գիտենք, որ մեր ապագա հաջողության գրավականն են երիտասարդ մասնագետները և այդ պատճառով էլ զգալի գումարներ ենք ներդնում նրանց մասնագիտական զարգացման համար:

Պրակտիկան «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն»-ում հրաշալի հնարավորություն է իրավաբան ուսանողների և շրջանավարտների համար տեսնելու, թե ինչպես է աշխատում Գործընկերությունը, փորձելու իրական գործարարական ոլորտի իրավաբանություն միջազգային Գործընկերությունում՝ ճանաչելով մեր հաճախորդներին:

Եթե դուք վերջերս եք ավարտել կամ սովորում եք վերջին կուրսում, ապա լավ հնարավորություն ունեք Ձեր մասնագիտական գործունեությունը սկսել «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» հետ : Այստեղ դուք ձեռք կբերեք փորձ աշխատելու խոշոր ընկերությունում և առնչվելու բազմաթիվ հայաստանյան և միջազգային ընկերությունների հետ, որոնք մեր հաճախորդներն են:

Պրակտիկայի ծրագիրը ներառում է 1-3 ամիսների ամբողջօրյա աշխատանք: Պրակտիկան կարող է վճարվել կամ չվճարվել ըստ Ձեր գիտելիքների և փորձի: Առաջին դեպքում դուք ակտիվորեն կաշխատեք հաճախորդների հետ՝ դրանով իսկ մասնակցելով ընկերության գործարարական աշխատանքներին:

Կամավորները հիմնականում կցվում են իրավաբանների հատուկ խմբի, ովքեր օգնում են նրանց ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքն ու փորձը: Իրականացվող ծրագրերը բազմազան են և պահանջում են զգալի պատասխանատվություն և ճիշտ մոտեցում բարդ առաջադրանքներին: Իսկ մեր բարյացակամ գործընկերները միշտ պատրաստ են կիսել իրենց փորձն ու գիտելիքները:

Մենք փնտրում ենք իրավաբանական կրթությամբ ուսանողների, ովքեր`

Միանալով մեզ` դուք ձեռք կբերեք իրավաբանական գրասենյակում աշխատելու և իրական մասնագետներից սովորելու անգնահատելի հնարավորություն: Լավագույն կամավորները հնարավորություն կունենան մնալ Գործընկերության հետ և կառուցել հաջող մասնագիտական գործունեություն:

Եթե դուք ցանկանում եք պրակտիկա անցնել «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունում», ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և ուղեկցող նամակ info@ell.am էլ. հասցեին: Ձեր տվյալները տեղ կգտնեն մեր տվյալների բազայում, որը մենք պարբերաբար օգտագործում ենք ընթացիկ ծրագրերում մասնագետներ ներգրավելու համար:

Ինչու՞ «Ի ԷԼ ԷԼ»-ը