Լեզու :

Մեր մեծագույն հարստությունն ու առավելությունը մեր աշխատակազմն է և անժխտելի փաստ է, որ Գործընկերության հաջողությունը կախված է նրանց փորձառությունից. սա է պատճառը, որ մենք աջակցում ենք նրանց կարիերայի կայացմանը և զարգացմանը:

Մեր աշխատակիցները մասնակցում են կորպորատիվ համալսարանական վերապատրաստումների, որոնց մեծամասնությունն անցկացվում է օտարերկրյա դասախոսների կողմից: Գործընկերության շրջանակներում փորձի և գիտելիքների փոխանակումը բավականին լավ է կազմակերպված: Յուրաքանչյուր ամիս գործընկերները կազմակերպում են վերապատրաստումներ հատուկ թեմաների շուրջ:

Գործընկերության շրջանակներում նրանք շատ արագ ձեռք են բերում նոր հմտություններ և գիտելիքներ և ոչ միայն հնարավորություն ունեն զարգանալու, այլ նաև ընդլայնելու իրենց գիտելիքները համատեղ փորձի միջոցով:

Այս ոլորտում մենք սերտ համագործակցում ենք առաջատար հայկական և ամերիկյան դասախոսների և միջազգային փորձագետների հետ:

 

Ինչու՞ «Ի ԷԼ ԷԼ»-ը