Լեզու :
Recent Deals
Ընտրել ըստ ծառայության
Արդարադատության մոնիթորինգ ծրագիր
«Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» պատիվ ունի հայտարարելու, որ պայմանագիր է ստորագրել «Public Administration International»-ի (PAi) հետ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 22 ամիս տևողությամբ «Արդարադատության մոնիթորինգ» ծրագիրը սկսելու վերաբերյալ: Ծրագրի գործընկերն է ՀՀ Արդարադատության նախարարությունը: Ծրագիրն ունի 584,000 եվրո բյուջե: Այն մեկնարկել է 2016 թվականի փետրվարի 1-ից և ավարտվել է 2018 թվականի նոյեմբերին: Ծրագրի նպատակն է Հայաստանում դատական համակարգի պետական և ոչ պետական շահագրգիռ մարմիններին տրամադրել բովանդակալից, կայուն և վստահելի տեղեկատվական բազա և տվյալներ` արդարադատության ոլորտում մարդկանց կարիքների և դատական գործընթացներում նրանց արդարության ակնկալիքների վերաբերյալ: http://www.justice.am/storage/files/legal_acts/legal_acts_1057954891731_Justice_Monitoring.pdf
Էդմոնդ Խուդյանը և Arin Capital & Investment Corp. ընդդեմ ՀՀ (Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն-ICSID)
«Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակը ներկայացնում է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում հայցվորներին (Էդմոնդ Խուդյանը և Arin Capital & Investment Corp. ընդդեմ Հայաստանի Հանրապետության (գործ համար ARB /17/36)):
«Աջակցություն Հայաստանում սնանկության համակարգի բարելավմանը» ծրագիր
«Աջակցություն Հայաստանում սնանկության համակարգի բարելավմանը» ծրագիրը ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (Good Governance Fund) կողմից: Այն իրականացվել է «ՓՐԱՅՍՈՒՈԹԵՐՀԱՈՒՍԿՈՒՊԵՐՍ» (PWC Armenia) ընկերության կողմից` «Ի էԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ» իրավաբանական գրասենյակի աջակցությամբ: Սույն ծրագրի իրականացման նպատակն է նպաստել սնանկության ոլորտում ավելի արդյունավետ և պատասխանատու համակարգի ստեղծմանը, որն ապահովում է գործողությունների թափանցիկությունը և ներդրողների ու ձեռնարկատերերի համար խթանող երաշխիքները: Ծրագրի շրջանակներում ՀՀ Արդարադատության նախարարությանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և այլ համապատասխան պետական մարմիններին տրամադրվող տեխնիկական աջակցության նպատակն է բացահայտել սնանկության համակարգի իրավական և գործնական բացերը, բարելավել բիզնես միջավայրը և սնանկության կայուն համակարգի զարգացման միջոցով նպաստել տնտեսական աճի զարգացմանը, որը կբարձրացնի Հայաստանում բիզնես գործունեություն ծավալող ներդրողների վստահությունը: Սույն ծրագիրը բաղկացած է 3 փուլերից՝ սնանկության ոլորտի հետազոտություն, ճանապարհային քարտեզի մշակում և էլեկտրոնային հարթակի նախապատրաստում։ Հետազոտությունը նախատեսում է տվյալների հավաքագրման աշխատանքների իրականացում հետևյալ փուլերով՝ հանրային կարծիքի վերհանում, որը կայանում է հարցազրույցներ վերջին երեք տարիների ընթացքում սնանկացած կամ դեռևս սնանկացման գործընթացի մեջ գտնվող իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, ինչպես նաև խորքային հարցազրույցների և ֆոկուս խմբային հարցազրույցների իրականացում ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև տվյալ բնագավառում քաղաքականություն մշակող նախարարությունների հետ։ Հարկ է նշել, որ հավաքագրված տվյալների արդյունքները հետագայում օգտագործվելու են սնանկության համակարգում առկա խնդիրների բացահայտման, ոլորտի բարեփոխումների համար ճանապարհային քարտեզի մշակման համար։ Կառավարության կողմից ծրագրի հիմնական գործընկերներն են ՀՀ Արդարադատության նախարարությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Պետական ​​եկամուտների կոմիտեն, ՀՀ Կենտրոնական բանկը։ Ծրագրի շրջանակներում աշխատանք է տարվելու նաև մասնավոր հատվածի համապատասխան գործընկերների հետ: Ծրագիրը ձգտելու է համակարգել և հնարավորության չափով համագործակցել սնանկության բարեփոխման ոլորտում այլ լրացուցիչ ծրագրերի և նախաձեռնությունների հետ։