Լեզու :
Հանրահայտ «ZARA» ապրանքային նշանի գործով հերթական հաղթանակը
22 Հլս 2019

«Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակը ՀՀ դատարաններում շարունակում է հաջողությամբ պաշտպանել ներպետական և արտասահմանյան հայտնի ընկերությունների հեղինակային իրավունքները, այդ թվում՝ Ինդիտեքս խմբի իրավունքները, որը հայտնի Զառա (Zara), Մասսիմո Դուտտի (Massimo Dutti), Բերշկա (Bershka), Ստրադիվարիուս (Stradivarius), Փուլ ընդ Բեըր (Pull & Bear) և Օյշո ( OYSHO) ապրանքանիշերի իրավատերն է։

Ինչպես նախկինում նշել էինք, ՀՀ Վճռաբեկ դատարանը իր 30․11․2018 թվականին կայացված որոշմամբ բավարարել էր մեր գրասենյակի Գլխավոր տնօրեն, փաստաբան Գոհար Գևորգյանի վճռաբեկ բողոքը՝ հաստատված համարելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում ազգային ընթացակարգով գրանցված «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանը նման է հանրահայտ «ZARA» ապրանքային նշանին և գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Մեր փաստաբանի բարեխիճ աշխատանքի արդյունքում 16.07.2019 թվականին կայացած նիստում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց վերջինիս հայցը, ըստ որի ՀՀ-ում «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանի գրանցումը ճանաչվեց անվավեր։

Dr. Norayr Balayan