Լեզու :
Ամփոփվեց «Արդարադատության մոնիթորինգ» ծրագիրը:
06 Դկտ 2017

Բացմանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Պյոտր Անտոնի Սվիտալսկին և ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեցին Ծրագրի ձեռքբերումների կարևորությունը և փաստերի վրա հիմնված քաղաքականության իրականացման հարցում բազմաթիվ գործնական արդյունքների նշանակությունն արդարադատության համակարգում բարեփոխումների իրականացման համար:   

Պյոտր Սվիտալսկին շեշտեց. «Ծրագրի հիմնական ներդրումը արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքների և ակնկալիքների գնահատման համար նոր և երկրին հատուկ մեթոդաբանության մշակումն էր՝ արդարադատության ոլորտի հիմնական դերակատարների, այդ թվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության միջոցով»:

Նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ մոնիթորինգի արդյունքներն արժանահավատ ապացույցներ են ոլորտում քաղաքականության ձևավորման, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների ընդհանուր քաղաքականության գործիքների հաջորդ փաթեթի մշակման համար:

Ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար պարոն Էրիկ Սվանիձեն, որ վարում էր միջոցառումը, ներկայացրեց Ծրագրի ողջ գործունեության ընթացքում դրա 5  հիմնական նպատակների արդյունքները և ձեռքբերումները: Մասնավորապես, նա նշեց, որ Հայաստանի ողջ տարածքով իրականացվել է արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքների և ակնկալիքների մոնիթորինգ, որի արդյունքների վերաբերյալ պատրաստվել է զեկույց։ Այն տպագրվել է հայերենով և անգլերենով, ներկայացվել և բաժանվել ոլորտի շահառուների և դրամաշնորհատուների միջև:  Հանրության կարիքների և ակնկալիքների հետազոտության ներկայացմանը հետևել են կարողությունների զարգացման, փաստերի վրա հիմնված քաղաքականության վերաբերյալ մի շարք աշխատաժողովներ և վերապատրաստումներ արդարադատության ոլորտի հիմնական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: Փորձագիտական խմբի ղեկավարը հավելեց, որ Ծրագրի հիմնական ձեռքբերումներից մեկն այն է, որ հետազոտության արդյունքներն օգտագործվել են Արդարադատության նախարարության կողմից 2018-2023 թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրա գործողությունների ծրագրի նախագծերի մշակման համար: Բացի այդ, կարողությունների զարգացման համար մշակվել և վերապատրաստումների ժամանակ շահառուների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև լայնորեն տարածվել է հանրության կարծիքի և ակնկալիքների վերաբերյալ տվյալների հավաքագրման ու վերլուծման ուղեցույցը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև նորաստեղծ առցանց հարթակն արդարադատության ոլորտում արտաքին աջակցության համակարգման համար:

Էրիկ Սվանիձեն նաև հավելեց, որ Ծրագրի շրջանակներում առաջարկություններ են ներկայացվել Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանների դպրոցի դասընթացների և նյութերի բարեփոխումների համար:   

Պարոն Սվանիձեն խոսեց նաև Արմավիր քրեակատարողական հիմնարկում կատարված աուդիտի մասին, որը կատարվել էր քրեակատարողական համակարգում միջազգային պարտականությունների, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված պարտականությունների կատարումը ստուգելու և դրանք բարելավելու համար: Ծրագիրն իր կարևոր ներդրումն է ունեցել քրեակատարողական ոլորտում բողոքարկման համակարգի հետագա բարեփոխման համար:

Ծրագրի փորձագիտական խմբի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ներկաներին և Ծրագրի շահառուներին համագործակցության և աջակցության համար:

Ծրագիրն իրականացվում էր  Public Administration International (PAi)-ի (Միացյալ Թագավորություն) կողմից Եվրոպական սահմանադրական իրավունքի կենտրոնի (Հունաստան) և Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (Հայաստան) հետ համատեղ  մեկնարկել էր 2016 թվականի փետրվարին:

 

Տես՝ հաշվետվությունը

Gohar Gevorgyan