Լեզու :
Աշխատողի մահվան դեպքում պարտավո՞ր է, արդյոք, գործատուն վճարել նրա չստացած աշխատավարձը:
12 Մրտ 2018

Աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին։ Աշխատավարձը ստանալու համար նրա ընտանիքի անդամը պետք է ներկայացնի․

1․Մահացած աշխատողի մահվան վկայականը,

2․Ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթեր (ծննդյան վկայական, ամուսնության վկայական և այլն)։

Պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն անձի մահվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում։ Վճարումները կատարվում են նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Նորայր Բալայան