Լեզու :
«Բոլոր պատասխանատու պետական մարմինների արձագանքի արդյունքում անվավեր ճանաչվեց շինարարության թույլտվությունը»․ Ռուզաննա Հարությունյան
10 Օգս 2018

Աբովյան 32 հուշարձան-շենքի բնակիչներն ահազանգել են, որ  առաջին հարկում ապօրինի կառուցապատում է իրականացվում։ Բնակիչները պատրաստ են հարցը դատական կարգով լուծելուն։ Legalinfo.am-ը զրուցել է «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբան Ռուզաննա Հարություննյանի հետ, ուր դիմել էին բնակիչները խնդիրը լուծելու համար։

-Ներկայացրե՛ք, խնդրեմ, Աբովյան 32-ի նախապատմությունը։  Ի՞նչն էր բնակիչների բողոքի պատճառը։

-ՀՀ, ք. Երևան, Աբովյան 32 հասցեում գտնվող «Պրոֆեսորների» անվանումով բնակելի տունը ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 1616-Ն որոշմամբ ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հուշարձան: Նույն բնակելի տան 17 բնակարանի սեփականատերը սույն տարված հունիսից սկսել էր շինարարական աշխատանքներ, որոնք, դատելով կատարվող աշխատանքների բնույթից, միտված էին բնակելի տան մուտքի կազմակերպմանը և  շենքի արտաքին տեսքի փոփոխմանը:

Նույն բնակելի տան  բնակիչները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք, որպես՝ շենքի բնակիչներ, չեն տվել իրենց համաձայնությունը շենքում շինարարական աշխատանքներ կատարելու համար, ինչպես նաև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շենքը հանդիսանում է  Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան և կառուցվել է 1934 թվականին, և դրա արտաքին տեսքի վրա փոփոխություն կատարելու փորձն անգամ կարող է հանգեցնել հուշարձան հանդիսացող շենքի արտաքին տեսքի խեղաթյուրմանը և իրենց սեփականության իրավունքի խախտմանը, դիմել էին մեզ՝ իրենց սեփականության իրավունքը և հուշարձան հանդիսացող հուշարձանը օրենքով սահմանաված եղանակներով պաշտպանելու համար: Բնակիչների իրավունքները պաշտպանելու համար՝ հարցումներ կատարեցինք պատասխանատու մարմիններին՝ հասկանալու համար կատարվող շինարարության օրինականությունը:

–Այդ ընթացքում կառուցապատումը շարունակվո՞ւմ էր։

– Մինչ պատասխանատու մարմինների կողմից հարցումների պատասխանը ստանալը՝ հուլիսի 27-ին կրկին սկսվեցին շինարարական աշխատանքները: Շինարարական աշխատանքներին հետևող և 17 բնակարանի սեփականատիրոջ ներկայացուցիչներ ներկայացող անձինք նույն օրը ներկայացրեցին կատարվող շինարարական աշխատանքների շինարարության թույլտվությունը՝ տրված Երևանի քաղաքապետի կողմից և համաձայնեցված ՀՀ Մշակույթի նախարարության հետ, սակայն, ներակայցված փաստաթղթերի փաթեթից բացակայում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության թույլտվությունը:

-Ինչու է այս դեպքերում  անհրաժեշտ ՀՀ տարածքային կառավարման և զարգացմաննախարարության թույլտվություն։

-ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության թույլտվության անհրաժեշտությունը նման շինարարության ժամանակ սահմանվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության  և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ, քանի որ դրա համաձայն՝ հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտինախարարության) թույլտվությամբ, իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության իմաստով Երևան քաղաքում տարածքային կառավարումը իրականցվում է ՝ Հայաստանի Հանրապետության տարածքայինկառավարման ոլորտի նախարարության, սույն պարագայում՝ ՀՀ տարածքային կառավարման ևզարգացման նախարարության կողմից: 

-Պետական մարմինները ո՞ր պահից են ներգրավվել խնդրի լուծմանը։ Եվ արդյունքում խնդրի լուծումը ինչպիսին է լինելու։

-Հարկ է ամրագրել, որ նույն օրը կատարվող շինարարության մեր ահազանգերին արձագանքեցին թե՛ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչները և թե՛ ՀՀ ոստիկանության աշխատակիցները, և վերջիններիս պահանջով էլ ժամանակավորապես դադարեցվեցին կատարվող շինարարական աշխատանքները:

Ավելի ուշ դիմեցինք նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ ահազանգելով այն մասին, որ առանց  իրենց կողմից  ՀՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թույլտվության, տեղի է ունենում տեղական նշանակության հուշարձանի փոփոխություն, ինչին ի պատասխան՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ևս արագ արձանգանքեց, ձեռնարկեց  համապատասխան միջոցներ շինարարության ժամանակավոր դադարեցման ուղղությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատարին առաջարկվեց կասեցնել Երևան քաղաքի Աբովյան փողոցի N 32 բնակելի տան 17-րդ բնակարանի  շինարարության թույլտվությունը:

Բոլոր պատասխանատու պետական մարմինների արձագանքի արդյունքում 03.08.2018 թվականին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ՝ քաղաքապետի պաշտոնակատարի կողմից կայացված վարչական ակտով անվավեր ճանաչվեց Աբովյան փողոցի հ. 32 շենքի հ. 17 բնակարան հասցում մուտքի կազմակերպման և բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման համար տրված շինարարության թույլտվությունը:

Ցանկանում եմ ընդգծել, որ պետական մարմինների և նրանց աշխատակիցների՝ օրինականության պահպանմանն ուղղված նման աշխատանքը, և նրանց բարեկրթությունն ու օգնելու պատրաստակամությունը՝ բնակիչներիխախտված իրավունքների վերկանգման հարցում, խիստ ոգևորիչ է, և լավագույն հույսերն է արթնացնում, որ ներկայումս իրավական պետության ստեղծման ճիշտ ճանապարհին ենք գտնվում:

Տես՝ ամբողջական նյութը։

Գոհար Գևորգյան