Լեզու :
Ծառայություններ Եվրոպական միության իրավունք Մասնավոր և հանրային իրավունք Միջազգային քրեական իրավունք Աշխատանք և զբաղվածություն Դատավարություն և արբիտրաժ Մտավոր սեփականություն Անշարժ գույք և կառուցապատում Հարկային իրավունք Տեխնոլոգիաներ, մեդիա և հեռահաղորդակցություն Բանկային իրավունք և ֆինանսավորում Գործարարական իրավունք Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ Եվրասիական տնտեսական միության իրավունք Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում Բնապահպանական իրավունք Իրավաբանական աջակցություն օտարերկյա ուղղակի ներդրումների ծրագրերում Լրատվամիջոցներ, սպորտ, խաղեր և զվարճանք Հանրային կառավարում Քրեական իրավունք
Ի՞նչ են ասում մեր մասին
«Մենք դիմել ենք «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» միջսահմանային հարկային պլանավորման, իրավական աուդիտի և հարկային տարաձայնությունների փորձագիտական հմտությանը: Եվ միանշանակ խորհուրդ ենք տալիս դիմել «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությանը»:

«Սարի Ինվեսթմենթս» ՍՊԸ (Հայաստան – ԱՄԷ):
  • Ամփոփում
  • Վերջին գործարքներ
  • Նորություններ
  • Իրադարձություններ

Հարկային խնդիրների վերաբերյալ խորհրդատվությունը չի սահմանափակվում միայն հարկային իրավունքով: Տեղական և միջազգային հարկային խնդիրների բարդությունը վկայում է, որ կարևոր է պլանավորել գործունեության հարկային ռազմավարություն ընկերությունների և անհատների համար: «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» իրավաբանները հարկային ծառայություններ են մատուցում մեր հաճախորդներին և օգնում բացահայտել և իրականացնել իրենց կարճաժամկետ և երկարաժամկետ հարկային նպատակները: Գործընկերության հարկային ոլորտում ունեցած փորձն ապահովում է որակ, շահավետ խորհրդատվություն հարկային բոլոր խնդիրներում`  աջակցելով և՛ ընկերություններին, և՛ անհատներին ազգային ու միջազգային մակարդակում: Բացի այդ, ամբողջական իրավական և տնտեսական մասնագիտացում ունենալու համար մեր թիմի փորձառու անդամները լուծումներ են առաջարկում հաճախորդներին տարբեր գործարարական բնագավառներում հանդիպած բազմաթիվ հարկային խնդիրներում:

Հարկային մասնագիտացում ունեցող մեր իրավաբանները տրամադրում են խորհրդատվություն և ծառայություններ հետևյալ բնագավառներում`

  • միաձուլման և ձեռքբերման, ինչպես նաև անշարժ գույքի գործարքներում,
  • ֆինանսավորման, ներդրումների և բնապահպանական հարցերում,
  • կառավարման փաթեթներ,
  • աշխատողների խնայողության և լրավճարների հարցերում:

Մենք նաև պարբերաբար խորհրդատվություն ենք տրամադրում`

  • հարկային պարտավորությունների հարցերում,
  • հարկային զիջումների հարցերում,
  • կառավարում,
  • հարկային արտոնություններ:

Դատավարությունների ընթացքում գրանցած մեր հաջողությունները փաստում են,  որ մենք կարող ենք  նպաստավոր կերպով ներկայացնել հաճախորդներին կառավարման մարմինների, ինչպես նաև տեղական և միջազգային դատարանների առջև: Գործընկերությունը սպասարկում է տարատեսակ հաճախորդների բազմաթիվ արդյունաբերական ոլորտներում, որոնց թվում են` խոշոր տեխնոլոգիաները, էներգիան, շքեղ ապրանքները, առողջապահությունը, ԶԼՄ-ները և ժամանցային ընկերությունները, բանկերը և ներդրումային հիմնադրամները, մանր գործարարությունները, հասարակական կազմակերպությունները և մասնավոր հաճախորդները:

Նորայր Բալայան