Լեզու :
Ծառայություններ Եվրոպական միության իրավունք Մասնավոր և հանրային իրավունք Միջազգային քրեական իրավունք Աշխատանք և զբաղվածություն Դատավարություն և արբիտրաժ Մտավոր սեփականություն Անշարժ գույք և կառուցապատում Հարկային իրավունք Տեխնոլոգիաներ, մեդիա և հեռահաղորդակցություն Բանկային իրավունք և ֆինանսավորում Գործարարական իրավունք Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ Եվրասիական տնտեսական միության իրավունք Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում Բնապահպանական իրավունք Իրավաբանական աջակցություն օտարերկյա ուղղակի ներդրումների ծրագրերում Լրատվամիջոցներ, սպորտ, խաղեր և զվարճանք Հանրային կառավարում Քրեական իրավունք
Ի՞նչ են ասում մեր մասին
«Շնորհակալ ենք ֆինանսական հարցերում մեզ լիարժեք խորհրդատվություն տրամադրելու համար»:

«Այ Թի Ռեփորթս» ՍՊԸ (Հայաստան):
«Փարձառու, փայլուն և ստեղծագործ իրավաբանների մասնագիտական խումբ՝ բանկային և ֆինանսական գործում ամուր փորձառությամբ»:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ, Իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյան:
  • Ամփոփում
  • Վերջին գործարքներ
  • Նորություններ
  • Իրադարձություններ

Մենք խորհրդատվություն ենք տրամադրում ֆինանսական շուկայի բոլոր հարցերի վերաբերյալ․ ունենք մեծ փորձառություն ֆինանսական կազմակերպություններին իրենց կառավարման հետ կապված հանրային հարցերի և վերահսկող մարմինների հետ նրանց հարաբերությունների վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու հարցում, ինչպես նաև խորհրդատվություն ենք տրամադրում ապրանքների մարքեթինգի և դրանց առաջարկների որոշ մասնավոր հարցերի վերաբերյալ:   

Մենք հատուկ իրավաբանական ծառայություն ենք մատուցում բոլոր տեսակի ֆինանսական և միջնորդ կազմակերպություններին այնպիսի հարցերում, ինչպիսիք են գործողությունների  նախագծումը և իրականացումը, ֆինանսական շուկայի կառավարման համար հասարակական կառուցակարգերը և ֆինանսական հաստատությունների միջև համընկնող գործողությունները: Մասնավոր իրավունքի ոլորտում Գրասենյակը տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն հիմնական առևտրային հարաբերություններում (բանկային և ֆինանսական), ինչպես նաև ոչ բանկային ֆինանսական ծառայությունների պայմանագրերի կազմման և ժամանակակից վճարման եղանակների վերաբերյալ: Այն նաև առաջարկում է խորհրդատվություն բանկային ոլորտում ծառայությունների առաջարկների և դրանց մեկնարկի վերաբերյալ, արժեթղթերի ներդրումների ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև ֆինանսական ոլորտի հետ սերտորեն կապված հարաբերություններից առաջացող ծառայությունների վերաբերյալ, ինչպիսիք են ավանդների ներդրումը, կյանքի անուիտետային ապահովագրությունը, ֆինանսների մասնավոր տեղաբաշխումները, ֆինանսական համաձայնագրերը և միջազգային միասնական վարկային համաձայնագրերը:        

Այս ոլորտում մեր հատուկ փորձառությունը ներառում է հետևյալը`

  • ակտիվների ֆինանսավորում,
  • դրանց ձեռքբերման ֆինանսավորում,
  • բանկային և գործարարական վարկավորում,
  • ածանցյալ ֆինանսական գործիքներ,
  • փոխառության օգտագործում ֆինանսական գործարքների համար,
  • ծրագիր/մասնավոր ֆինանսների նախաձեռնության ֆինանսավորում,
  • անշարժ գույքի ֆինանսավորում,
  • դրամական շուկաներ,
  • պարտքի վերաձևակերպում,
  • հատուկ սպասարկում:

Շուկան մեզ դիտարկում է որպես ելակետային թիմի, որն առաջարկում է համալիր պրակտիկա անշարժ և շարժական գույքում ներդրումներ կատարող համատեղ ներդրումային հաստատությունների համար և ֆինանսական միջոցների բաշխման և նախագծման, սպառողական վարկերի, բանկային լիցենզիաների ստացման, էլեկտրոնային բենքինգի, վենչուրային կապիտալի և փողերի լվացման կանխման համար:  

 

TM Audit, CJSC ELL has developed the new Law on "Accounting", Law on "Audit" and other relevant regulations of the Republic of Armenia, (USAID support).
IT Reports Providing legal finance support.
The training for non-lawyer staff of the Central bank of Armenia. ELL has delivered a training for non-lawyer staff of the Central bank of Armenia. All the participants were awarded with Certificates. The training to be continued.
Գևորգ Տումանով