Լեզու :
Ծառայություններ Եվրոպական միության իրավունք Մասնավոր և հանրային իրավունք Միջազգային քրեական իրավունք Աշխատանք և զբաղվածություն Դատավարություն և արբիտրաժ Մտավոր սեփականություն Անշարժ գույք և կառուցապատում Հարկային իրավունք Տեխնոլոգիաներ, մեդիա և հեռահաղորդակցություն Բանկային իրավունք և ֆինանսավորում Գործարարական իրավունք Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ Եվրասիական տնտեսական միության իրավունք Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում Բնապահպանական իրավունք Իրավաբանական աջակցություն օտարերկյա ուղղակի ներդրումների ծրագրերում Լրատվամիջոցներ, սպորտ, խաղեր և զվարճանք Հանրային կառավարում Քրեական իրավունք
Ի՞նչ են ասում մեր մասին
««Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակը միավորում է բարձր որակավորում ունեցող մասնագետների, իրավաբանների, արբիտրների և հաշտարարների, ովքեր ունեն մեծ փորձ վեճերի լուծման, առևտրային պայմանագրերի, հավատարմագրային կառավարման և ներդրումային իրավունքի բնագավառում: Տարոն Սիմոնյանը, Գևորգ Տումանովը և Նորայր Բալայանը աշխատակազմի հիմնական գործընկերներն են, ովքեր մեծ փորձ ունեն ԵԱՏՄ-ն, ԵՄ-ն, ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն ներառող միջսահմանային իրավաբանական ծառայությունների ոլորտում»:

The Legal 500
«Շնորհակալ ենք բարձրակարգ իրավաբանական աուդիտ իրականացնելու համար»:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, Մայքրթոսոֆթ ինովացիոն կենտրոն, Հայաստան:
  • Ամփոփում
  • Վերջին գործարքներ
  • Նորություններ
  • Իրադարձություններ

Գործընկերության հիմնադրումից ի վեր` մենք տրամադրում ենք խորհրդատվություն գործարարական իրավունքին վերաբերող բոլոր ոլորտներում.

  • միացում և միաձուլումներ,
  • կապիտալի շուկաներ,
  • ֆինանսական իրավունք,
  • առևտրային պայմանագրեր,
  • ծովային իրավունք,
  • կազմակերպությունների իրավունք,
  • ապահովագրություն:

Օրեցօր բարդացող գործարքները և յուրահատուկ արդյունաբերական օրենսդրության կիրառումը մասնագիտական նոր ոլորտների ձևավորման ճանապարհ են հարթել: Դա է մեր ընկերության հիմնաքարը, որը համալրված է մի խումբ իրավաբաններով, ովքեր մասնագիտացված խորհրդատվություն են տրամադրում ընկերությունների և անհատների գործարարական, ֆինանսական և առևտրային բոլոր բնագավառներում` լինի դա ազգային, արտասահմանյան, նշված, թե չնշված: Մենք խորհրդատվություն ենք տրամադրում ընդհանուր առևտրային իրավունքի հարցերի վերաբերյալ, որոնց կարելի է առնչվել բոլոր մասնագիտացված ոլորտներում և արդյունաբերական ճյուղերում. այդ թվում` հասարակ պայմանագրեր, ընկերությունների գրանցում և լուծարում, ընկերության արձանագրությունների և կազմակերպության պայմանագրերի պահպանում: Գործարարական իրավունքի ոլորտն իր մեջ ներառում է գործարարության, ֆինանսական և առևտրային գործարքների մի ամբողջ շարք, որոնք անհրաժեշտության դեպքում համակարգում են այլ ոլորտներում մասնագիտացած փորձագետներ: Գործընկերության իրավաբանները ծառայություններ են մատուցում պետական և մասնավոր ընկերությունների Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս գործարարական բոլոր ոլորտներում:

Հատուկ փորձը ներառում է`

  • միաձուլումներ և միացումներ,
  • գործարարական (վերա)կազմավորում,
  • մասնավոր կապիտալ,
  • առաջնային և երկրորդային/հաջորդող հրապարակային տեղաբաշխում,
  • գործարարական ֆինանսավորում,
  • ձեռքբերումների ֆինանսավորում,
  • due diligence,
  • գործարարական կառավարում,
  • գործարարական համակարգումներ, վերակազմակերպում և ձեռնարկության փակում,
  • համատեղ ձեռնարկություններ, ռազմավարական միություններ և միավորում. արժեթղթեր/ կապիտալ շուկաներ,
  • մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորումներ,
  • գործարարական վեճերի լուծում,
  • անվճարունակություն/սնանկություն:

«Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» հպարտանում է իր իրավաբանական և լեզվաբանական մասնագիտացում ունեցող իրավաբաններով, որն էլ հնարավորություն է ընձեռում  ունենալ հատուկ փորձ միջազգային գործարարարական իրավունքի տարբեր բնագավառներում, և, իհարկե, այս ամենի շնորհիվ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք իրավական խնդիրների միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան լուծումներ:

 

19 Apr 2016 "The 2nd edition of the Practical Comments on Civil Code of Armenia." Due to the great demand our ELL has published the 2nd edition of the Practical Comments on Civil Code of Armenia. The research has become bigger with almost 500 pages...
29 Nov 2016 Our another achievement
Նորայր Բալայան