Լեզու :
Ծառայություններ Եվրոպական միության իրավունք Մասնավոր և հանրային իրավունք Միջազգային քրեական իրավունք Աշխատանք և զբաղվածություն Դատավարություն և արբիտրաժ Մտավոր սեփականություն Անշարժ գույք և կառուցապատում Հարկային իրավունք Տեխնոլոգիաներ, մեդիա և հեռահաղորդակցություն Բանկային իրավունք և ֆինանսավորում Գործարարական իրավունք Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ Եվրասիական տնտեսական միության իրավունք Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում Բնապահպանական իրավունք Իրավաբանական աջակցություն օտարերկյա ուղղակի ներդրումների ծրագրերում Լրատվամիջոցներ, սպորտ, խաղեր և զվարճանք Հանրային կառավարում Քրեական իրավունք
Ի՞նչ են ասում մեր մասին
«Շատ ակտիվ աշխատակազմ. մշտապես նոր մտքեր են առաջադրում հաճախորդների շահերը պաշտպանելիս և երբեք չեն վերադառնում առանց հաղթանակի»:

Սնունդ ներկրող ռուսական ընկերություն:
  • Ամփոփում
  • Վերջին գործարքներ
  • Նորություններ
  • Իրադարձություններ

«Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման թիմում ընդգրկված են մրցակցային կարգավորման իրավունքի հարուստ փորձ ունեցող իրավաբաններ: Հակամենաշնորհային կարգավորման հարցերում մեր գործնական փորձն առավել հարուստ է, քան  Հայաստանում գործող որևէ այլ ընկերության փորձը: Գործընկերությունը մեծ փորձ  ունի հակամենաշնորհային մարմինների հետ հակամենաշնորհային վեճերի և մրցակցության հետ կապված գործերի կարգավորման հարցում,  ձեռնարկությունների միաձուլման և վերակազմավորման, հակամենաշնորհային աուդիտների, մատակարարման պայմանագրերի պատրաստման, պետական գնումների վերաբերյալ խորհրդատվության (պետական պայմանագրեր) և պետական գնումների հետ կապված վեճերի լուծման հարցերում: Մենք զարգացրել ենք կայուն արդյունաբերական ուղղվածություն և զգալիորեն ընդլայնել ենք մեր սպասարկման շրջանակը` համագործակցելով էներգիայի և բնական պաշարների, դեղագործական,  ավտոմոբիլային, հեռահաղորդակցության, տրանսպորտի, արդյունաբերական արտադրության և մանրածախ առևտրի ոլորտների առաջատար ընկերությունների հետ:

Այս ոլորտում մեր հիմնական ծառայություններն են`

  • հակամենաշնորհային ներքին աուդիտների իրականացում և հանկարծակի ստուգայցերի անցկացում,
  • ընկերության առևտրային քաղաքականության և մրցակցային վարքագծի կանոնակարգերի կազմում,
  • գերիշխող դիրքի չարաշահման և սահմանափակող համաձայնագրերի դեմ ուղղված կանոնների կիրառման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • բնական մենաշնորհների հետ կապված հարաբերությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • ընկերություններին աջակցության տրամադրում հանկարծակի ստուգայցերի և հակամենաշնորհային աուդիտների դեպքում,
  • հակամենաշնորհային գործերի վարում և դատական վարույթներում հաճախորդների ներկայացուցչության իրականացում հակամենաշնորհային մարմինների դեմ,
  • քաղաքացիական պայմանագրերի` մրցակցային օրենսդրության հետ համապատասխանության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • պետական օգնության հարցերով խորհրդատվության տրամադրում,
  • մրցակցային օրենսդրության հիման վրա գործարարական մոդելների ուսումնասիրություն և մշակում,
  • հաճախորդների  շահերի ներկայացուցչություն հակամենաշնորհային մասնավոր պահանջներով,
  • միաձուլման վերահսկողության  և դրա հետ կապված ռազմավարական այլ հարցերի շուրջ խորհրդատվության տրամադրում, ներառյալ` պաշտոնական թույտվության ձեռքբերում հայկական հակամենաշնորհային և այլ մրցակցային մարմինների կողմից, 
  • անարդար մրցակցության դեմ օրենքների կիրառման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • պետական գնումների հարցում իրավական աջակցության տրամադրում (պետական պայմանագրեր) գնորդներին և պայմանագրի կողմ հանդիսացող իշխանություններին, մրցութային արդյունքների վիճարկման հարցերով իրավական աջակցության տրամադրում:

 

 

Նորայր Բալայան