Լեզու :
Ծառայություններ Եվրոպական միության իրավունք Մասնավոր և հանրային իրավունք Միջազգային քրեական իրավունք Աշխատանք և զբաղվածություն Դատավարություն և արբիտրաժ Մտավոր սեփականություն Անշարժ գույք և կառուցապատում Հարկային իրավունք Տեխնոլոգիաներ, մեդիա և հեռահաղորդակցություն Բանկային իրավունք և ֆինանսավորում Գործարարական իրավունք Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ Եվրասիական տնտեսական միության իրավունք Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում Բնապահպանական իրավունք Իրավաբանական աջակցություն օտարերկյա ուղղակի ներդրումների ծրագրերում Լրատվամիջոցներ, սպորտ, խաղեր և զվարճանք Հանրային կառավարում Քրեական իրավունք
Ի՞նչ են ասում մեր մասին
«Մենք ստացել ենք իրավաբանական խորհրդատվություն մոլիբդենի արտահանման հարցում և իսկապես խորհուրդ ենք տալիս դիմել «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությանը»:

Aletig ՍՊԸ, (Հայաստան):
  • Ամփոփում
  • Վերջին գործարքներ
  • Նորություններ
  • Իրադարձություններ

Այս ոլորտում մեր փորձը հիմնված է բնապահպանական օրենքների և կանոնակարգերի մեր խորը գիտելիքների վրա: Մենք իրավաբանական աջակցություն ենք ցույց տալիս արդյունաբերական և գործարարական տարբեր բնագավառներում գործող ընկերություններին ` կենտրոնանալով բնապահպանական կարգավորումների վրա, որոնք ազդեցություն ունեն նրանց գործունեության վրա:

Գործընկերության փորձագետները բնապահպանական և սանիտարական հարցերի կանոնակարգային և վարչական  հիմքերի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու  զգալի փորձ ունեն ներառելով թույլտվությունների ստացման ընթացակարգերը, թափոնների կառավարումը և վերամշակումը, ինչպես նաև բնապահպանական օրենսդրության պատշաճ կատարումը: Գործընկերությունն  իրավաբանական ծառայություններ է մատուցում բնապահպանական տարբեր ոլորտներում, ինչպիսիք են կառուցապատումը, արդյունաբերական գործունեությունը, ենթահողերի օգտագործումը և մշակումը, մատակարարումը և տեղափոխումը, հողի, անտառի, ջրի և այլ բնական պաշարների օգտագործումը և պահպանումը, օդի աղտոտումը, հատուկ պաշտպանության տակ գտնվող տարածքներին վերաբերող հարցերը և շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող ծրագրերից առաջացող տարբեր իրավական խնդիրների լուծումը:

Գործընկերության հատուկ փորձը ներառում է`

  • լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրեր,
  • բնապահպանական լիցենզավորման և թույլտվությունների ստացում,
  • զարգացման ծրագրեր,
  • հողի և ստորերկրյա ջրերի աղտոտում,
  • սևահողերի մշակում,
  • թափոնների կառավարում,
  • օդի աղտոտում,
  • ջրի որակ,
  • սանիտարական համապատասխանություն,
  • բնության պահպանում,
  • արտադրողի պատասխանատվություն,
  • բնապահպանական հետապնդում:
Գոհար Գևորգյան