Լեզու :
Ծառայություններ Եվրոպական միության իրավունք Մասնավոր և հանրային իրավունք Միջազգային քրեական իրավունք Աշխատանք և զբաղվածություն Դատավարություն և արբիտրաժ Մտավոր սեփականություն Անշարժ գույք և կառուցապատում Հարկային իրավունք Տեխնոլոգիաներ, մեդիա և հեռահաղորդակցություն Բանկային իրավունք և ֆինանսավորում Գործարարական իրավունք Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ Եվրասիական տնտեսական միության իրավունք Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում Բնապահպանական իրավունք Իրավաբանական աջակցություն օտարերկյա ուղղակի ներդրումների ծրագրերում Լրատվամիջոցներ, սպորտ, խաղեր և զվարճանք Հանրային կառավարում Քրեական իրավունք
Ի՞նչ են ասում մեր մասին
«Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ գործընկերները չեն պատասխանում իմ հարցերին միայն իրավաբանական բառապաշարով»:

Ժիրայր Հովհաննիսյան, բրոնզե մեդալի հաղթող 2009 թ. Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն:
«Բազմաքանակ խորհրդատուների առկայության պայմաններում կարելի է ասել, որ «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունն» ունի իր պատվավոր տեղը իրավաբանական ծառայությունների շուկայում»:

www.blognews.am
  • Ամփոփում
  • Վերջին գործարքներ
  • Նորություններ
  • Իրադարձություններ

Մեր աշխատակազմը մամուլի, սպորտի, խաղերի և զվարճանքների ոլորտներում ներգրավված անձանց համար լավագույն ընտրությունն է, քանի որ այս ոլորտներում անհրաժեշտ է հաճախորդին տրամադրել ներկայացուցչության և ծառայությունների ամենաբարձր որակը: Մեր իրավաբանները հստակորեն գիտակցում են, թե ինչ ձևով են աշխատում մամուլը, սպորտը, խաղերը և զվարճանքները: Մենք վստահելի խորհրդատուներ ենք և մեր լայնածավալ փորձի շնորհիվ կարող ենք խորհրդատվություն տրամադրել յուրաքանչյուր կարևոր իրավական հարցի վերաբերյալ:

Մեր հաճախորդներն օգտվում են նշված ոլորտներում մեր խորը գիտելիքներից ու փորձից, ինչպես նաև մեր ստեղծագործ, խնդիրների լուծման կարողության և պատասխանատու մոտեցումից: «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունն» առաջատար ծառայություններ մատուցող ընկերություն է սպորտի, մամուլի և զվարճանքների ոլորտների հետևյալ հարցերի շուրջ`

  • ֆինանսավորում,
  • ներդրումային և գործարարական խնդիրներ,
  • արտադրություն և իրավունքների ձեռքբերում,
  • մամուլի իրավունքների շահագործում, կենդանի սպորտի կազմակերպում և շահագործում և այլ իրադարձություններ,
  • մտավոր սեփականության պաշտպանություն և կիրարկում,
  • կարգավորումների և վարչական խնդիրներ,
  • հակամենաշնորհային և մրցակցային իրավունք,
  • թեմատիկ այգու, մարզադաշտի և ասպարեզի մշակում և կառավարում,
  • վեճերի լուծում:

Մենք խորհրդատվություն ենք տրամադրում կինոստուդիաներին և կինոարտադրողներին, դրանք տարածողներին,  գովազդողներին,  իրավատերերին, միություններին, ակումբներին, ֆրանչայզի իրավատերերին, միջազգային և ներպետական կառավարման մարմիններին և գործակալություններին, միջոցառումների կազմակերպիչներին, հովանավորներին, ներդրողներին, բանկերին և  առաջատար այլ ընկերություններին և անհատներին:

Մեր ծառայությունները ներառում են`

  • գովազգ և մարքեթինգ,
  • տեսալսողական հեղինակային իրավունքների խախտումների պաշտպանություն,
  • հեռարձակում/հեռուստատեսություն,
  • համակարգչային խաղեր,
  • թվային լրատվամիջոցներ,
  • ֆիլմ,
  • ֆինանսավորում,
  • դրամախաղեր,
  • խաղեր,
  • միջազգային սպորտային ֆեդերացիաներ,
  • միջոցառումներ ուղիղ եթերում,
  • մամուլ,
  • երաժշտություն,
  • հրատարակում,
  • սպորտային մամուլի իրավունքներ:
28 Jun 2016 The 5th anniversary of the ELL Law Firm with our friends ! Sharing business with such an ambitious partners and clients is truly a great experience! Happy Birthday to you ELL!
Գոհար Գևորգյան