Լեզու :
Ծառայություններ Եվրոպական միության իրավունք Մասնավոր և հանրային իրավունք Միջազգային քրեական իրավունք Աշխատանք և զբաղվածություն Դատավարություն և արբիտրաժ Մտավոր սեփականություն Անշարժ գույք և կառուցապատում Հարկային իրավունք Տեխնոլոգիաներ, մեդիա և հեռահաղորդակցություն Բանկային իրավունք և ֆինանսավորում Գործարարական իրավունք Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ Եվրասիական տնտեսական միության իրավունք Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում Բնապահպանական իրավունք Իրավաբանական աջակցություն օտարերկյա ուղղակի ներդրումների ծրագրերում Լրատվամիջոցներ, սպորտ, խաղեր և զվարճանք Հանրային կառավարում Քրեական իրավունք
Ի՞նչ են ասում մեր մասին
Խմբի գլխավոր ուժն այն է, որ նրանք ունեն ոչ ստանդարտ մտածելակերպ և կարողանում են արագ արձագանքել պետական կարիքներին և օրենսդրական փոփոխություններին: Եվ իհարկե, շատ ողջունելի է ժամկետների հարցում նրանց պատասխանատու վերաբերմունքը»:

PAi (Լոնդոն), Սլավա Գրոմլյուկ, բիզնեսի զարգացման տնօրեն:
  • Ամփոփում
  • Վերջին գործարքներ
  • Նորություններ
  • Իրադարձություններ

«Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» Հայաստանում հանրային կառավարման ոլորտում լայնածավալ փորձ ունեցող իրավաբանական գրասենյակ է : Մենք սերտ կապեր ունենք քաղաքացիական ծառայության, տեղական ինքնակառավարման, խորհրդարանի, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև  դեսպանատների հետ: Մեր փորձագիտական ծրագրերը, մասնագիտական զարգացման դասընթացները և վերապատրաստումներն իրականացվում են հանրային ծառայություններ իրականացնող փորձառու ղեկավարների, խորհրդատուների և դասախոսների կողմից:

Մեր  փորձը ներառում է`

  • ժողովրդավարություն, թափանցիկություն, պատասխանատվություն, բարոյագիտություն, կոռուպցիայի դեմ պայքար, հանրային ծառայություններ
  • հանրային կառավարման բարեփոխումներ,
  • քաղաքականության մշակում և վերլուծում, քաղաքականության գնահատում, խորհրդակցություն հանրության հետ, պետական-մասնավոր գործընկերություններ, ռազմավարական պլանավորում,
  • վերապատրաստման կարիքների վերլուծություն, վերապատրաստման ծրագրերի նախագծում և իրականացում, աշխատաժողովներ և սեմինարներ,
  • հանրային իրավունք, արդարադատության մատչելիություն, մարդու իրավունքներ, իրավաբանական մշակում, օրենքների բարեփոխումներ, դատական վարչարարություն, քրեակատարողական հիմնարկ և պրոբացիոն ծառայություններ,
  • արդարադատության մոնիթորինգի ծրագրեր:

 

Արդարադատության մոնիթորինգ ծրագիր «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» պատիվ ունի հայտարարելու, որ պայմանագիր է ստորագրել «Public Administration International»-ի (PAi) հետ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 22 ամիս տևողությամբ «Արդարադատության մոնիթորինգ» ծրագիրը սկսելու վերաբերյալ: Ծրագրի գործընկերն է ՀՀ Արդարադատության նախարարությունը: Ծրագիրն ունի 584,000 եվրո բյուջե: Այն մեկնարկել է 2016 թվականի փետրվարի 1-ից և ավարտվել է 2018 թվականի նոյեմբերին: Ծրագրի նպատակն է Հայաստանում դատական համակարգի պետական և ոչ պետական շահագրգիռ մարմիններին տրամադրել բովանդակալից, կայուն և վստահելի տեղեկատվական բազա և տվյալներ` արդարադատության ոլորտում մարդկանց կարիքների և դատական գործընթացներում նրանց արդարության ակնկալիքների վերաբերյալ: http://www.justice.am/storage/files/legal_acts/legal_acts_1057954891731_Justice_Monitoring.pdf
«Աջակցություն Հայաստանում սնանկության համակարգի բարելավմանը» ծրագիր «Աջակցություն Հայաստանում սնանկության համակարգի բարելավմանը» ծրագիրը ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (Good Governance Fund) կողմից: Այն իրականացվել է «ՓՐԱՅՍՈՒՈԹԵՐՀԱՈՒՍԿՈՒՊԵՐՍ» (PWC Armenia) ընկերության կողմից` «Ի էԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ» իրավաբանական գրասենյակի աջակցությամբ: Սույն ծրագրի իրականացման նպատակն է նպաստել սնանկության ոլորտում ավելի արդյունավետ և պատասխանատու համակարգի ստեղծմանը, որն ապահովում է գործողությունների թափանցիկությունը և ներդրողների ու ձեռնարկատերերի համար խթանող երաշխիքները: Սույն ծրագիրը բաղկացած է 3 փուլերից՝ սնանկության ոլորտի հետազոտություն, ճանապարհային քարտեզի մշակում և էլեկտրոնային հարթակի նախապատրաստում։ Մեր գրասենյակի կողմից իրականացվել են տվյալների հավաքագրման աշխատանքներ հետևյալ փուլերով՝ հանրային կարծիքի վերհանում, որը կայանում է հարցազրույցներ վերջին երեք տարիների ընթացքում սնանկացած կամ դեռևս սնանկացման գործընթացի մեջ գտնվող իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, խորքային հարցազրույցների և ֆոկուս խմբային հարցազրույցների իրականացում ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև տվյալ բնագավառում քաղաքականություն մշակող նախարարությունների հետ։ Հետազոտությունը նպատակ ուներ բացահայտել Հայաստանում սնանկության գործընթացի տարբեր փուլերում առաջացող խնդիրները, ինչպես նաև ոլորտի քաղաքականություն մշակողների և առանցքային դերակատարների ակնկալիքներն ու դիրքորոշումները՝ դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ։ ՀՀ Սնանկության ոլորտի հետազոտության հաշվետվությունը՝ http://moj.am/storage/uploads/0AM02.pdf
«Աջակցություն Հայաստանում սնանկության համակարգի բարելավմանը» ծրագիր ՀՀ Սնանկության ոլորտի հետազոտության հաշվետվությունը՝ http://moj.am/storage/uploads/0AM02.pdf
21 Apr 2016 “Accessible Law: questions and answers.” ELL in cooperation with the “Judicial Projects Implementation Unit” State Institution of the Ministry of Justice of the Republic of Armenia, the School of Advocates of the Republic of Armenia and the World Bank has published a manual...
21 Apr 2016 "The need for constitutional reforms." Interview with ELL Founding Partner, Taron Simonyan. The need for constitutional reforms...
29 Nov 2016 Advancement of the Draft Strategic Programme for Legal and Judicial Reforms
30 Jun 2017 The Founding Partner of "ELL Partnership" Taron Simonyan has been elected as a board member of Chamber of Advocates
30 Jun 2017 The Founding Partner of "ELL Partnership" Taron Simonyan has been appointed as National Correspondent of the Republic of Armenia in the UNCITRAL.
30 Jun 2017 Current achievement of Founding Partner of "ELL Partnership"
29 Oct 2018 The presentation of the Founding Partner of "ELL PARTNERSHIP" Law firm Taron Simonyan's book took place in Yerevan.
Գևորգ Տումանով