Լեզու :
Ծառայություններ Եվրոպական միության իրավունք Մասնավոր և հանրային իրավունք Միջազգային քրեական իրավունք Աշխատանք և զբաղվածություն Դատավարություն և արբիտրաժ Մտավոր սեփականություն Անշարժ գույք և կառուցապատում Հարկային իրավունք Տեխնոլոգիաներ, մեդիա և հեռահաղորդակցություն Բանկային իրավունք և ֆինանսավորում Գործարարական իրավունք Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ Եվրասիական տնտեսական միության իրավունք Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում Բնապահպանական իրավունք Իրավաբանական աջակցություն օտարերկյա ուղղակի ներդրումների ծրագրերում Լրատվամիջոցներ, սպորտ, խաղեր և զվարճանք Հանրային կառավարում Քրեական իրավունք
Ի՞նչ են ասում մեր մասին
«Ստեղծագործ աշխատակազմ, որը միշտ արդյունավետ լուծումներ է առաջարկում»:

CODEFIGHTS, (ԱՄՆ):
  • Ամփոփում
  • Վերջին գործարքներ
  • Նորություններ
  • Իրադարձություններ

Ազդելով ընկերությունների կապիտալիզացման և դրանց մրցակցային հաջողության վրա` ոչ նյութական ակտիվներն ավելի կարևոր գործոն են դառնում: Ներկայիս պայմաններում կայուն զարգացման համար բավարար չէ միայն արդյունավետ կերպով կառուցել արտադրական գործընթաց և իրացման ցանց` որակավորված աշխատակազմ ներգրավելով և նորարարություններ մտցնելով. ընկերությունը պետք է նաև նախագծի և կառավարի մտավոր սեփականության թղթապանակը: Այս խնդրի հետ առնչվելիս առավելությունը տրվում է մտավոր սեփականությունը պաշտպանող միջոցներին: Նպատակ ունենալով աջակցել մեր հաճախորդներին` մենք առաջարկում ենք մտավոր սեփականության ծառայությունների իսկապես համապարփակ շրջանակ: «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» հիմնական տարբերակիչ հատկանիշներից մեկն այն է, որ այն ունի մտավոր սեփականության բնագավառում գործող աշխատակիցներ Երևանում: Գործընկերությունը մասնագիտանում է` աջակցելով համապարփակ և լայնամասշտաբ խորհրդատվական ծրագրերին և շարունակական աջակցություն ցուցաբերելով Հայաստանում գործող առաջատար ընկերություններին: «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» նախապատվություն է տալիս ծառայությունների տրամադրմանը մեծ ռիսկային վեճերում: Գործընկերության մտավոր սեփականության մասնագիտացված ոլորտում աշխատում են մասնագետներ, արտոնագրված փաստաբաններ, խորհրդատուներ, ինչպես նաև դատական գործընթացների մեծ փորձ ունեցող իրավաբաններ:

Մեր ծառայություններն են`

  • մտավոր սեփականության/տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ վեճերի լուծում Հայաստանի բոլոր դատարաններում, մտավոր սեփականության պաշտպանման իրավունքի վերաբերյալ վեճեր, դատական գործեր, խորհրդատվություն և վեճերի այլընտրանքային լուծումներ,
  • ապրանքանշանի, ծառայության նշանի և արտոնագրային վեճեր,
  • դոմեյնային անվանման վեճեր,
  • մտավոր սեփականության իրավունքների վերաբերյալ բանակցություններ և վեճերի լուծում,
  • հեղինակային իրավունքի և ինտերնետի հետ կապված դատական գործեր, արբիտրաժ և խորհրդատվություն, մտավոր սեփականության լիցենզավորման և արտոնագրման վեճեր,
  • գաղտնի տեղեկությունների և առևտրային գաղտնիքների վերաբերյալ վեճեր,
  • գովազդային իրավախախտումների վերաբերյալ վեճեր,
  • հեղինակային իրավունքի խախտման նախաձեռնություններ ՄՍ/ՏՏ-ում,
  • խորհրդատվություն մտավոր սեփականության ակտիվների օգտին,
  • մտավոր սեփականության արտոնագրի նախագծում և բանակցում, մտավոր սեփականության իրավունքի պայմանագրերի օտարում, արտոնագրում և վավերացում (ներառյալ գործարարական աջակցությունը),
  • խորհրդատվություն ծրագրային դիստրիբյուտորներին, վերավաճառողներին և ծրագրավորողներին մտավոր սեփականության և առևտրային իրավունքում, ինչպես նաև հեղինակային իրավունքի և հմտության պաշտպանություն,
  • ծրագրային ապահովման զարգացման և արտոնագրման պայմանագրերի նախագծում,
  • համացանցային գործարարության վերաբերյալ իրավաբանական աջակցություն և հայկական համացանցային իրավունքի ՄՍ/ՏՏ գրանցման խորհրդատվություն,
  • գրանցում, ապրանքանիշի վարում և պահպանում, գյուտերի արտոնագրում, ինչպես նաև այս օրենքների օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների միջազգային թղթապանակի վարում:

 

Գոհար Գևորգյան