Լեզու :
Գոհար Գևորգյան Գործընկեր, Գլխավոր տնօրեն

Կրթություն.

2010 թվականին Գոհար Գևորգյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև 2012 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան քրեական իրավունք և դատավարություն մասնագիտացմամբ (ԵՊՀ): Այժմ Գոհարը պատրաստվում է պաշտպանել թեկնածուական ատենախոսություն Երևանի պետական համալսարանում:

 

Մասնագիտական վերապատրաստումներ, անդամակցություններ և հրապարակումներ.

Գոհար Գևորգյանը ՀՀ Իրավաբանների միության և Փաստաբանների պալատի անդամ է: 2008 թվականից մինչև 2011 թվականը Գոհարը աշխատել է «ԴԳԱ Ռիելթի» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան, 2010 թվականից մինչև 2011 թվականը «Կրիմինոլոգների հայկական ասոցիացիա» ՀԿ-ում՝ որպես մասնագետ, 2012 թվականից մինչև 2015 թվականը «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր իրավախորհրդատու և փաստաբան։ 2013 թվականից մինչև 2014 թվականը Գոհարը աշխատել է Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոն ՀԿ-ում՝ որպես իրավական հարցերով փորձագետ, 2013 թվականին դասախոսել է Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն (ՀՈՒՄԿ) կրթական հիմնադրամում, իսկ 2015 թվականից մինչև 2018 թվականը աշխատել է «ԴԳԱ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր տնօրեն և փաստաբան։ Մինչ մեզ միանալը Գոհար Գևորգյանը աշխատել է նաև Արդարադատության ակադեմիայում՝ որպես գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար։ Նա Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում: Գոհարը մասնակցել է Արդարադատության ակադեմիայում ներկայացված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության» վերաբերյալ Եվրոպայի խորհրդի HELP առցանց ուսուցման դասընթացին: Այնուհետև, ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Ստրասբուրգում անցկացված համաժողովին՝ «Արդարադատության հասանելիությունը բռնությունից տուժած կանանց համար» թեմայով: Գոհարը հրապարակել է ավելի քան 35 գիտական հոդվածներ՝ քրեական և քաղաքացիական դատավարության ու փաստաբանության վերաբերյալ: 

Գոհար Գևորգյանը մեր իրավաբանական գրասենյակի Գլխավոր տնօրենն է: Նա կորպորատիվ իրավունքի ոլորտում մեձ փորձ ունեցող իրավաբան է, զբաղվում է նաև փաստաբանական գործունեությամբ և տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն տարբեր հարցերի շուրջ: Գոհարի գործունեությունը կենտրոնացած է Մտավոր սեփականության օրենսդրության վրա, ինչպիսիք են ապրանքային նշանի և հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրները: Նա աջակցում է համապարփակ և լայնամասշտաբ ծրագրերին, ապահովում է Հայաստանում ու արտերկրում գործող առաջատար ընկերությունների և անհատների շահերի պաշտպանությունը և դատական ներկայացուցչությունը ՀՀ դատարաններում:

 

Մասնագիտական ոլորտներ.

Կորպորատիվ իրավունք, վարչական իրավունք և դատավարություն,  քաղաքացիական իրավունք և դատավարություն,  աշխատանքային իրավունք, հարկային իրավունք, մարդու իրավունքներ, բանակցություն և միջնորդություն, քրեական իրավունք և դատավարություն:

 

Լեզուներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն (սկսնակ):

Էլ. հասցե` gohar.gevorgyan@ell.am

Կարծիք մեր մասին
PAi (Լոնդոն), Սլավա Գրոմլյուկ, բիզնեսի զարգացման տնօրեն: Խմբի գլխավոր ուժն այն է, որ նրանք ունեն ոչ ստանդարտ մտածելակերպ և կարողանում են արագ արձագանքել պետական կարիքներին և օրենսդրական փոփոխություններին: Եվ իհարկե, շատ ողջունելի է ժամկետների հարցում նրանց պատասխանատու վերաբերմունքը»:
Ժիրայր Հովհաննիսյան, բրոնզե մեդալի հաղթող 2009 թ. Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն: «Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ գործընկերները չեն պատասխանում իմ հարցերին միայն իրավաբանական բառապաշարով»:
Սննդի իրացման/սնունդ ներկրող ֆրանսիական ընկերության տնօրեն: «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» ներկայացնում է արևմտյան չափանիշների և հայկական ու ԵԱՏՄ իրավակարգավորումների պահանջների գիտակցված ներդաշնակ համադրություն»:
(Ա. Անտինյան Բլոգնյուզի գործադիր տնօրեն) Լիլիթ Հովհաննիսյան ընդդեմ Բլոգնյուզի: «Հիանալի մոտեցում և հազվադեպ պաշտպանական մարտավարություն»:
The Legal 500 ««Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակը միավորում է բարձր որակավորում ունեցող մասնագետների, իրավաբանների, արբիտրների և հաշտարարների, ովքեր ունեն մեծ փորձ վեճերի լուծման, առևտրային պայմանագրերի, հավատարմագրային կառավարման և ներդրումային իրավունքի բնագավառում: Տարոն Սիմոնյանը, Գևորգ Տումանովը և Նորայր Բալայանը աշխատակազմի հիմնական գործընկերներն են, ովքեր մեծ փորձ ունեն ԵԱՏՄ-ն, ԵՄ-ն, ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն ներառող միջսահմանային իրավաբանական ծառայությունների ոլորտում»:
Սնունդ ներկրող ռուսական ընկերություն: «Շատ ակտիվ աշխատակազմ. մշտապես նոր մտքեր են առաջադրում հաճախորդների շահերը պաշտպանելիս և երբեք չեն վերադառնում առանց հաղթանակի»:
Մավերիկ Արգո (Հունաստան): «Գերազանց աշխատանք և խիստ գործնական պատասխաններ»:
«Սարի Ինվեսթմենթս» ՍՊԸ (Հայաստան – ԱՄԷ): «Իրավաբաններն իսկապես շատ եռանդուն են և լիովին հասկանում են հաճախորդի պահանջները, «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» փորձը օտարերկրյա ներդրումների բնագավառում լավագույններից մեկն է Հայաստանում»:
CODEFIGHTS, (ԱՄՆ): «Ստեղծագործ աշխատակազմ, որը միշտ արդյունավետ լուծումներ է առաջարկում»:
Վլադիմիր Ռ. (Ռուսաստանի քաղաքացի): «Բարձրակարգ իրավաբանական աջակցություն փոխանցման ենթակա դատապարտված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում»: