Լեզու :
Արարատ Անտոնյան Գործընկեր

Կրթություն

Արարատ Անտոնյանն ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան: Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան` ճարտարագիտություն և տնտեսագիտություն մասնագիտացմամբ: 2008 թվականից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է:

Մասնագիտական վերապատրաստումներ, անդամակցություններ և հրապարակումներ.

Արարատ Անտոնյանը մասնակցել է մասնագիտական բազմաթիվ դասընթացների, գիտաժողովների և սեմինարների։ Մի շարք հոդվածների և հրապարակումների հեղինակ է։ Նա դասախոսություններ է կարդում բանկային և հաշվապահական հաշվառման մասին օրենքի վերաբերյալ:

Մասնագիտական ոլորտներ.  

Արարատ Անտոնյանը մասնագիտանում է մի շարք բանկային գործարքներում, որոնք առնչվում են Հայաստանի կորպորատիվ և բանկային կազմակերպությունների ֆինանսավորմանը, ապահովված և չապահովված ֆինանսավորմանը, նախագծերի ֆինանսավորման գործարքներին, անշարժ գույքի հետ կապված գործարքներին և ԱՊՀ տարածաշրջանում պետություն-մասնավոր գործընկերության նախագծերի ֆինանսավորմանը:  

Նրա բազմազան պրակտիկան ներառում է ներքին և միջազգային դատավարություններ, գործարքներ Ֆինանսական շուկայի տարբեր հատվածներում, կորպորատիվ ֆինանսներ, ձեռքբերման ֆինանսավորում, նախնական հանրային առաջարկներ, պարտքի շուկա, կապիտալի շուկա, ֆինանսական ածանցյալ գործիքներ, մասնավոր կապիտալի գործարքներ, կորպորատիվ կառավարում, միաձուլումների և ձեռքբերումների գործարքներ, համատեղ ձեռնարկություններ, վերակազմավորում և անվճարունակություն:

Արարատ Անտոնյանն աշխատանքային մեծ փորձ ունի տարբեր ոլորտներում՝ ներառյալ անշարժ գույքի և ենթակառուցվածքների: Նա Հայաստանում ֆինանսական հանցագործությունների և հարակից հարցերի ոլորտի ակնառու փորձագետներից է: Արարատ Անտոնյանը հաճախորդներին խորհրդատվություն է տրամադրում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով՝ հաշվի առնելով ֆինանսական ծառայությունների ոլորտից և այլ կարգավորող մարմիններից բխող պահանջները:

Արարատը խորը գիտելիք և փորձ ունի համաշխարհային տնտեսական պատժամիջոցների և բոյկոտ հայտարարելու կանոնների, ինչպես նաև տարածաշրջանի կորպորացիաների վրա դրանց ազդեցության մասին։ Մինչև «Ի Էլ Էլ Գործընկերությանը» միանալը Արարատ Անտոնյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի խոշոր բանկում։ Իսկ մինչ այդ, նա ղեկավարել է Հայաստանի ամենամեծ իրավաբանական ընկերություններից երկուսը և տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ:

 

Լեզուներ` հայերեն, անգլերեն, ռուսերեն

Էլ․ հասցե` ararat.antonyan@ell.am

Կարծիք մեր մասին
Էրիկ Դ. ընդդեմ Հայաստանի (Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն): Գործընկերությունում աշխատում են հիանալի, ազնիվ մարդիկ, ում հետ աշխատելը մեծ հաճույք է: Ես տեսել եմ նրանց աշխատանքը և կարծում եմ` նրանց աշխարհը»:
(Ա. Անտինյան Բլոգնյուզի գործադիր տնօրեն) Լիլիթ Հովհաննիսյան ընդդեմ Բլոգնյուզի: «Հիանալի մոտեցում և հազվադեպ պաշտպանական մարտավարություն»:
BRAINFIGHTS, INC (ԱՄՆ): «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» տրամադրում է բարձրակարգ ծառայություններ, հատկապես ՏՏ ոլորտի հաճախորդներին»:
«Սարի Ինվեսթմենթս» ՍՊԸ (Հայաստան – ԱՄԷ): «Իրավաբաններն իսկապես շատ եռանդուն են և լիովին հասկանում են հաճախորդի պահանջները, «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» փորձը օտարերկրյա ներդրումների բնագավառում լավագույններից մեկն է Հայաստանում»:
Լ. Դյուբուա (Ֆրանսիայի քաղաքացի)։ «Նրանք տնտեսական և ֆինանսական հանցագործությունների ոլորտում գործունեություն ծավալող ամենախոշոր ընկերություններից են: Նրանք շատ տեղեկացված են այս ոլորտի մասին և հասկանում են, թե ինչ է պահանջվում գործը հաղթելու համար: Նրանց փաստաբանները շատ բարձր են գնահատվում»:
«Այ Թի Ռեփորթս» ՍՊԸ (Հայաստան): «Շնորհակալ ենք ֆինանսական հարցերում մեզ լիարժեք խորհրդատվություն տրամադրելու համար»:
www.blognews.am «Բազմաքանակ խորհրդատուների առկայության պայմաններում կարելի է ասել, որ «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունն» ունի իր պատվավոր տեղը իրավաբանական ծառայությունների շուկայում»:
Սննդի իրացման/սնունդ ներկրող ֆրանսիական ընկերության տնօրեն: «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» ներկայացնում է արևմտյան չափանիշների և հայկական ու ԵԱՏՄ իրավակարգավորումների պահանջների գիտակցված ներդաշնակ համադրություն»:
Լևոն Ն. ընդդեմ Հայաստանի: «Շնորհակալ ենք ձեր համառության, հաճախորդին լսելու և նրա կարծիքը հաշվի առնելու կարողության, ինչպես նաև բարձր պրոֆեսիոնալիզմի համար»:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, Մայքրթոսոֆթ ինովացիոն կենտրոն, Հայաստան: «Շնորհակալ ենք բարձրակարգ իրավաբանական աուդիտ իրականացնելու համար»: