Լեզու :
Գևորգ Տումանով Գործընկեր

Կրթություն.

Գևորգ Տումանովը 2008 թվականին ստացել է բակալավրի աստիճան Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանում (Միջազգային իրավունքի ֆակուլտետ): 2013 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան «միջազգային վեճերի կարգավորում» մասնագիտացմամբ ժնևի համալսարանում/հետբուհական ինստիտուտի միջազգային և զարգացման ուսումնասիրություններ (Շվեյցարիա): Նա 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ԵՊՀ միջազգային իրավունքի ամբիոնում:

2012 թվականին առաջնակարգ պաշտպանության ռեսուրսների կառավարման դասընթացների է մասնակցել Նավալի հետբուհական դպրոցում (Մոնտերեյ, Կալիֆորնիա, ԱՄՆ): 2013 թվականին հաջողությամբ ավարտել է ՄԱՇՊՀ-ի միջազգային արբիտրաժային շահերի պաշտպանության դասընթացը (Ժնև, Շվեյցարիա):

 

Մասնագիտական վերապատրաստումներ, անդամակցություններ և հրապարակումներ.

Գևորգ Տումանովը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և սեմինարների Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում: 

Գևորգը ազգային և միջազգային պարբերականներում մի շարք հոդվածների հեղինակ է  և ՀՀ զինված ուժերի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով:

 

Մասնագիտական ոլորտներ.    

Գևորգը զբաղվում է միջազգային իրավունքով 2007 թվականից: Նա իր մասնագիտական գործունեությունը սկսել է ք․ Մոսկվայում հայտնի ներդրող ընկերություւների և բանկերի հետ։ Նա աշխատել է ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններում, որտեղ զբաղվել է միջազգային իրավունքի խնդիրներով: Մինչ մեզ միանալը Գևորգը եղել է ՀՀ Արդարադատության նախարարության միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչություն պետը, որտեղ իրականացվել են լայնածավալ աշխատանքներ իրավական և դատական բարեփոխումների հարցում: Նա առանցքային անձանցից մեկն է, ում շնորհիվ իրականացվեց ԵՄ-ի կողմից «Աջակցություն Հայաստանում արդարադատության բարեփոխումներին» համաձայնագիրը: Գևորգի պատասխանատվության տակ է գտնվել միջպետական իրավաբանական աջակցությունը, իրավախախտների արտահանձնումն ու փոխանցումը ՀՀ Արդարադատության նախարարություն: Այդ ամենի հետ մեկտեղ մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մշակման գործընթացին:

Գևորգ Տումանովը խորհրդատվություն է տրամադրում մի շարք վիճելի և ոչ վիճելի միջազգային իրավունքի և միջազգային վեճերի լուծման հարցերում: Նա մեծ փորձ ունի ներդրումային պայմանագրերի իրավական վեճերի լուծման ոլորտում, ինչպես նաև՝ առևտրային արբիտրաժի ոլորտում՝ Միջազգային առևտրային պալատի (ՄԱՊ) և Լոնդոնի Միջազգային արբիտրաժային դատարանի մշակած կանոնների համաձայն։ Նա մեծ դեր ունի Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի (ICSID) ներդրող-պետություն վեճերի կարգավորման հարցում։ Գևորգը նաև մեծ փորձ ունի Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) հետ իրականացված աշխատանքներում և օտարերկրյա դատական ատյանների և մասնավոր քաղաքացիական դատավարության միջոցով ակտիվները հետապնդելու, վերադարձնելու, քրեական դատավարության կամ առանց դատավճռի կայացման դրանք բռնագրավելու հարցում։ Նա խորհրդատվություն է տրամադրել բլոքչեյն սթարթափ ընկերություններին ընդհանուր կորպորատիվ ձևավորման և կառավարման բնագավառում, տեղի և միջազգային սթարթափ ընկերություններին կարգավորիչ ուղեցույցների համապատասխանության, ինչպես նաև՝ կրիպտոարժութային ընկերության ապրանքային նշանի և միջազգային լավագույն փորձի կարգավորման հարցերում։

 

Վերջին գործերը՝ որպես իրավախորհրդատու․

Գևորգ Տումանովը հանդիսանում է ԱՄՆ ներդնողի իրավախորհրդատու՝ Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի (ICSID) ներդրող-պետություն վեճերի կարգավորման հարցում (Էդմոնդ Խուդյան և «Արին Կապիտալ» ներդրումային ընկերությունն ընդդեմ Հայաստանի (ICSID Գործ թիվ ARB/17/36))։

Խորհրդատվություն է տրամադրել Մոսկվայում հիմնված բանկին միջազգային 7 բանկերի հետ 73․000․000 ԱՄՆ դոլարի սինդիկացված բազմատրանշ ժամկետային վարկային պայմանագիր կնքելու վերաբերյալ։

Խորհրդատվություն է տրամադրել «Vinci Construction» ընկերությանը 59.707.000 եվրո գումարի չափով «Հայաստանում Արարատյան դաշտավայրի ոռոգման համար Վեդիի ջրամբարի կառուցում» նախագծի գնի առաջարկի վերաբերյալ։

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորված «Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը Հայաստանում։ Նախագծի բյուջեն կազմել է 584.000 եվրո։

 

Լեզուներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն

Էլ հասցե` gevorg.tumanov@ell.am:

 

Կարծիք մեր մասին
Aletig ՍՊԸ, (Հայաստան): «Մենք ստացել ենք իրավաբանական խորհրդատվություն մոլիբդենի արտահանման հարցում և իսկապես խորհուրդ ենք տալիս դիմել «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությանը»:
Սննդի իրացման/սնունդ ներկրող ֆրանսիական ընկերության տնօրեն: «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» ներկայացնում է արևմտյան չափանիշների և հայկական ու ԵԱՏՄ իրավակարգավորումների պահանջների գիտակցված ներդաշնակ համադրություն»:
«Այ Թի Ռեփորթս» ՍՊԸ (Հայաստան): «Շնորհակալ ենք ֆինանսական հարցերում մեզ լիարժեք խորհրդատվություն տրամադրելու համար»:
«Սարի Ինվեսթմենթս» ՍՊԸ (Հայաստան – ԱՄԷ): «Մենք դիմել ենք «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» միջսահմանային հարկային պլանավորման, իրավական աուդիտի և հարկային տարաձայնությունների փորձագիտական հմտությանը: Եվ միանշանակ խորհուրդ ենք տալիս դիմել «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությանը»:
(Ա. Անտինյան Բլոգնյուզի գործադիր տնօրեն) Լիլիթ Հովհաննիսյան ընդդեմ Բլոգնյուզի: «Հիանալի մոտեցում և հազվադեպ պաշտպանական մարտավարություն»:
Վլադիմիր Ռ. (Ռուսաստանի քաղաքացի): «Բարձրակարգ իրավաբանական աջակցություն փոխանցման ենթակա դատապարտված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում»:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, Մայքրթոսոֆթ ինովացիոն կենտրոն, Հայաստան: «Շնորհակալ ենք բարձրակարգ իրավաբանական աուդիտ իրականացնելու համար»:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ, Իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյան: «Փարձառու, փայլուն և ստեղծագործ իրավաբանների մասնագիտական խումբ՝ բանկային և ֆինանսական գործում ամուր փորձառությամբ»:
«Սարի Ինվեսթմենթս» ՍՊԸ (Հայաստան – ԱՄԷ): «Իրավաբաններն իսկապես շատ եռանդուն են և լիովին հասկանում են հաճախորդի պահանջները, «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» փորձը օտարերկրյա ներդրումների բնագավառում լավագույններից մեկն է Հայաստանում»:
Մավերիկ Արգո (Հունաստան): «Գերազանց աշխատանք և խիստ գործնական պատասխաններ»: