Լեզու :
Տաթևիկ Մատինյան Հանրային կառավարման պրակտիկա

Կրթություն.

Տաթևիկ Մատինյանը գերազանցությամբ ավարտել է Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը 2005 թվականին, իսկ 2012 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան: ԱՅՐԵՔՍ-ի կողմից կազմակերպված և ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող հետբուհական փոխանակման ծրագրի շրջանակներում Տաթևիկը 2003-2004 թթ. սովորել է Նեբրասկայի համալսարանում, գիտությունների և արվեստի քոլեջում ուսումնառելով քրեական իրավունք: Տաթևիկը անգլերենի մասնագիտացված դասընթացների է մասնակցել Ամերիկյան համալսարանում (Վաշինգտոն, ԱՄՆ, 2003):

 

Մասնագիտական վերապատրաստումներ, անդամակցություններ և հրապարակումներ.

2010 թվականից Տաթևիկը հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, իսկ 2009-ից «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր և նախագահ, ինչպես նաև «Ժողովրդավարական նախաձեռնությունների  երիտասարդական կենտրոն» ՀԿ հիմնադիր անդամ, Ռուսաստանի մարդու իրավունքների երիտասարդական շարժման անդամ: Տաթևիկը քրեական իրավունքի, մարդու իրավունքների համեմատական վերլուծությունների և սահմանադրական իրավունքի վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ և համահեղինակ է:

Նա անկախ փորձագետ և մարդու իրավունքների ոլորտում մասնագետ է, որի շրջանակներում համագործակցում է տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, իրականացնում թեմատիկ ուսումնասիրություններ, նախագծում օրենսդրական ակտեր, մշակում վերլուծական և համեմատական ուսումնասիրություններ, վարում սեմինարներ և վերապատրաստումներ: 2015թ. Տաթևիկ Մատինյանը որպես Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Եվրոպական միության հրավերով իրականացրել է ռազմավարական դատավարության վերաբերյալ վերապատրաստում Ստրասբուրգում իրավապաշտպանների և լրագրողների համար:

Տաթևիկը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և համաժողովների Ֆրասնիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Վրաստանում, Մոլդովայում և ԱՄՆ-ում:

 

Մասնագիտական ոլորտներ.

Դատավարություն, մարդու իրավունքներ, սահմանադրական իրավունք, քաղաքացիական իրավունք և դատավարություն, քրեական իրավունք և դատավարություն, վարչական իրավունք և դատավարություն, աշխատանքային իրավունք:

 

Լեզուներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն

Էլ. հասցե` tatev.matinyan@ell.am:

Կարծիք մեր մասին
Aletig ՍՊԸ, (Հայաստան): «Մենք ստացել ենք իրավաբանական խորհրդատվություն մոլիբդենի արտահանման հարցում և իսկապես խորհուրդ ենք տալիս դիմել «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությանը»:
«Այ Թի Ռեփորթս» ՍՊԸ (Հայաստան): «Շնորհակալ ենք ֆինանսական հարցերում մեզ լիարժեք խորհրդատվություն տրամադրելու համար»:
BRAINFIGHTS, INC (ԱՄՆ): «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» տրամադրում է բարձրակարգ ծառայություններ, հատկապես ՏՏ ոլորտի հաճախորդներին»:
Սնունդ ներկրող ռուսական ընկերություն: «Շատ ակտիվ աշխատակազմ. մշտապես նոր մտքեր են առաջադրում հաճախորդների շահերը պաշտպանելիս և երբեք չեն վերադառնում առանց հաղթանակի»:
(Ա. Անտինյան Բլոգնյուզի գործադիր տնօրեն) Լիլիթ Հովհաննիսյան ընդդեմ Բլոգնյուզի: «Հիանալի մոտեցում և հազվադեպ պաշտպանական մարտավարություն»:
Լ. Դյուբուա (Ֆրանսիայի քաղաքացի)։ «Նրանք տնտեսական և ֆինանսական հանցագործությունների ոլորտում գործունեություն ծավալող ամենախոշոր ընկերություններից են: Նրանք շատ տեղեկացված են այս ոլորտի մասին և հասկանում են, թե ինչ է պահանջվում գործը հաղթելու համար: Նրանց փաստաբանները շատ բարձր են գնահատվում»:
PAi (Լոնդոն), Սլավա Գրոմլյուկ, բիզնեսի զարգացման տնօրեն: Խմբի գլխավոր ուժն այն է, որ նրանք ունեն ոչ ստանդարտ մտածելակերպ և կարողանում են արագ արձագանքել պետական կարիքներին և օրենսդրական փոփոխություններին: Եվ իհարկե, շատ ողջունելի է ժամկետների հարցում նրանց պատասխանատու վերաբերմունքը»:
Լևոն Գևորգյան, Կառավարիչ Գործընկեր, Լեգելատա իրավաբանական ընկերություն: «Ես լիովին վստահում եմ Տարոն Սիմոնյանին՝ իր վճռականության և սահմանված առաջադրանքները մշտապես հաջողությամբ կատարելու համար»:
Վլադիմիր Ռ. (Ռուսաստանի քաղաքացի): «Բարձրակարգ իրավաբանական աջակցություն փոխանցման ենթակա դատապարտված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում»:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, Մայքրթոսոֆթ ինովացիոն կենտրոն, Հայաստան: «Շնորհակալ ենք բարձրակարգ իրավաբանական աուդիտ իրականացնելու համար»: