Լեզու :
Կարծիք մեր մասին
Aletig ՍՊԸ, (Հայաստան): «Մենք ստացել ենք իրավաբանական խորհրդատվություն մոլիբդենի արտահանման հարցում և իսկապես խորհուրդ ենք տալիս դիմել «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությանը»:
Սննդի իրացման/սնունդ ներկրող ֆրանսիական ընկերության տնօրեն: «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» ներկայացնում է արևմտյան չափանիշների և հայկական ու ԵԱՏՄ իրավակարգավորումների պահանջների գիտակցված ներդաշնակ համադրություն»:
Լևոն Ն. ընդդեմ Հայաստանի: «Շնորհակալ ենք ձեր համառության, հաճախորդին լսելու և նրա կարծիքը հաշվի առնելու կարողության, ինչպես նաև բարձր պրոֆեսիոնալիզմի համար»:
Սնունդ ներկրող ռուսական ընկերություն: «Շատ ակտիվ աշխատակազմ. մշտապես նոր մտքեր են առաջադրում հաճախորդների շահերը պաշտպանելիս և երբեք չեն վերադառնում առանց հաղթանակի»:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ, Իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյան: «Փարձառու, փայլուն և ստեղծագործ իրավաբանների մասնագիտական խումբ՝ բանկային և ֆինանսական գործում ամուր փորձառությամբ»:
Մավերիկ Արգո (Հունաստան): «Գերազանց աշխատանք և խիստ գործնական պատասխաններ»:
PAi (Լոնդոն), Սլավա Գրոմլյուկ, բիզնեսի զարգացման տնօրեն: Խմբի գլխավոր ուժն այն է, որ նրանք ունեն ոչ ստանդարտ մտածելակերպ և կարողանում են արագ արձագանքել պետական կարիքներին և օրենսդրական փոփոխություններին: Եվ իհարկե, շատ ողջունելի է ժամկետների հարցում նրանց պատասխանատու վերաբերմունքը»:
BRAINFIGHTS, INC (ԱՄՆ): «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» տրամադրում է բարձրակարգ ծառայություններ, հատկապես ՏՏ ոլորտի հաճախորդներին»:
«Սարի Ինվեսթմենթս» ՍՊԸ (Հայաստան – ԱՄԷ): «Իրավաբաններն իսկապես շատ եռանդուն են և լիովին հասկանում են հաճախորդի պահանջները, «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» փորձը օտարերկրյա ներդրումների բնագավառում լավագույններից մեկն է Հայաստանում»:
(Ա. Անտինյան Բլոգնյուզի գործադիր տնօրեն) Լիլիթ Հովհաննիսյան ընդդեմ Բլոգնյուզի: «Հիանալի մոտեցում և հազվադեպ պաշտպանական մարտավարություն»: