Լեզու :

 

«Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակը հիմնադրվել է 2011 թվականին: Գործընկերությունը ապահովում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ և ներկայացնում է լավագույն որակը, որ կարող է առաջարկել տեղական իրավաբանական շուկան: Ընկերությունը տրամադրում է բարձրակարգ ծառայություններ՝ ներառյալ իրավաբական խորհրդատվություն, փորձագիտություն և դատական ներկայացուցչություն իրավունքի բոլոր ոլորտներում` բիզնես և կորպորատիվ իրավունքից մինչև միջազգային իրավունք:

Գործընկերությունը միավորում է երիտասարդ և  փորձառու  մասնագետների և փաստաբանների, ովքեր սովորել են Հայաստանի և արևմուտքի առաջատար համալսարաններում և վերապատրաստվել են արտերկրում։ Նրանք աշխատում են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և պարսկերեն լեզուներով:

Մեր թիմը ներդրողներին, բանկերին և ֆինանսական հաստատություններին, անկախ և միջազգային կազմակերպություններին և կառավարություններին բարձրակարգ ծառայություններ տրամադրելու մեծ փորձ ունի։ Մենք ձևավորել ենք գրասենյակների ցանց նաև ամբողջ աշխարհում և նրանց հետ մասնագիտական կապեր ենք հաստատել, որպեսզի ավելի արագ և արդյունավետ աջակցություն ցուցաբերենք հայ և օտարերկրյա հաճախորդներին` նրանց բիզնես մարտահրավերները թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում կարգավորելու հարցում։ Մենք նաև տրամադրում ենք միջազգային արբիտրաժային ծառայություններ: Ավելին. մեր խմբի անդամներից մի քանիսը արբիտրներ են Եվրոպական արբիտրաժային պալատում (Բրյուսել, Բելգիա) և գործող խորհրդատուներ են:

«Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունն» ու նրա անդամները հետևում են այս կարգախոսին` «Ընդլայնել ազատության սահմանները», “Expanding the borders of freedom” կամ “Expendus Limites Libero”. Սա նաև վերաբերում է Գործընկերության հետ առնչվող անձանց, քանի որ Գործընկերության ակտիվ և փորձառու աշխատանքն օգնում է հաճախորդներին ժամանակ և էներգիա չվատնել սեփական բիզնես ռազմավարությունը մշակելու և ամբողջ օրենսդրական համակարգը հասկանալու համար։ Արդյունքում, նրանք ձեռք  են բերում  ազատություն բիզնեսում և այլ ոլորտներում:

Մենք հավատարիմ ենք մասնագիտական ամենաբարձր որակաները կատարելագործելուն, և, դրանով պայմանավորված, «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» իրավաբանները հաճախակի մասնակցում են տարբեր միջոցառումների, ինչպիսիք են՝ կոնֆերանսները, սեմինարները, աշխատաժողովները, վերապատրաստումները, ինչպես նաև դասավանդում են Հայաստանի տարբեր համալսարաններում, ավելին՝ զբաղվում են տեղական և միջազգային գիտական ամսագրերի խմբագրական աշխատանքներով:

«Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» համար առաջնային են արդյունավետ զարգացումն ու մասնագիտական աճը, թիմի միասնականությունն ու հաճախորդներին բարձրակարգ ծառայությունների մատուցումը, էթիկայի և բարոյականության արժեքները: Ահա թե ինչու ենք մենք այդքան զգուշությամբ ընտրում մեր ազգային և միջազգային գործընկերներին:

Gohar Gevorgyan