Լեզու :

 

Որակ բազմազանության միջոցով – իրավաբանական գրասենյակը միավորել է տարբեր իրավաբանական կրթություն ունեցող իրավաբանների՝ միջազգային իրավունքից և մարդու իրավունքներից մինչև կորպորատիվ իրավունք և բանկային գործարքներ: Մենք հավատում ենք, որ տեղական շուկայի պաշարներով այս բացառիկ խառնուրդը վճռական է միջազգային չափորոշիչներ ապահովելու համար: Մենք համադրում ենք մեր գիտելիքները բազմաթիվ իրավաբանական բնագավառներում` երաշխավորելով ծառայությունների բարձրակարգ որակ:

Միակ հնարավոր տարբերակը հաջողությունն է – Գործընկերությունը ստեղծվել է բացառիկ նպատակով` դառնալ առաջատար իրավաբանական գրասենյակներից մեկը հայկական շուկայում և տարածաշրջանում, և, որպես այդպիսին, հաջողությունը մենք տեսնում ենք որպես մեր միակ տարբերակ: Մեր հաջողության բանալին հանդիսանում է մեր հաճախորդների հաջողությունը, և մենք գործի ենք դնում բոլոր առկա ռեսուրսները լավագույն արդյունք ստանալու համար:

Ճկունություն – բացի նրանից, որ մեր իրավաբանները բարդ իրավաբանական գործերի կարգավորման մեծ փորձ ունեն, մենք պահպանում ենք ճկունություն և մատչելիություն մեր բոլոր հաճախորդների համար: Ճկուն քաղաքականությունը, անկեղծությունն ու պրո բոնո գործունեությունը մշտապես բարձր են գնահատվում Ընկերության կողմից:

Հաստատուն զարգացում – մեր գլխավոր սկզբունքներից մեկն այն է, որ մենք միշտ մեծ կարևորություն ենք տալիս զարգացմանը: Ընկերության աշխատակիցները մշտապես փնտրում են մասնագիտական գիտելիքների նոր հորիզոններ` լինի դա արդիական նախադեպային իրավունքի հետազոտում, սահմանադրական դատարանի վճիռների մեկնաբանում, գիտելիքների ձեռքբերում լրացուցիչ մասնագիտական բնագավառներում կամ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն: Մենք երբեք չենք բավարարվում և միշտ առաջ ենք շարժվում։

Dr. Gevorg Tumanov