Լեզու :

 

Հարգելի՛ գործընկերներ և այցելուներ,

Ողջունում ենք Ձեզ «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի պաշտոնական կայքում։

Ուրախ ենք հայտնել, որ վերջին տարիներին «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» համալրել է Հայաստանի լավագույն իրավաբանական գրասենյակների ցանկը: Ընկերությունը բացառիկ կերպով իր ամուր տեղն ունի հայկական իրավաբանական ծառայությունների շուկայում և հաջողությամբ համատեղում է հայաստանյան և միջազգային իրավունքի գիտելիքն ու փորձը։

Մեր Ընկերությունն առանձնանում է կարգապահությամբ, պրոֆեսիոնալ անձնակազմով և ծառայությունների մատուցման բարձր որակով։ Ընկերության մասնագետներն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդին և աջակցում են ցանկացած բարդության խնդրի լուծման հարցում։

Մենք երախտապարտ ենք մեր հաճախորդներին մեր նկատմամբ ցուցաբերված վստահության և աջակցության համար։ Ընկերությունը կշարունակի բավարարել հաճախորդի պահանջներն ու ակնկալիքները՝ ընդարձակելով ազատության սահմանները և գրավելով նոր հորիզոններ, քանի որ միակ հնարավոր տարբերակը հաջողությունն է:

 

Հարգանքով`

«Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի

Գլխավոր տնօրեն Գոհար Գևորգյան

Gohar Gevorgyan