Լեզու :
Կարո՞ղ է, արդյոք, անչափահաս անձը աշխատանքային պայմանագիր կնքել և աշխատանքի անցնել։
02 Փտվ 2018

 ՀՀ օրենսդրության համաձայն՝ 14-16 տարեկան անձիք կարող են աշխատել միայն ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ։ Լրիվ ծավալով աշխատանքային իրավունքներ և պարտականություններ ստանալու և ստանձնելու իրավունք ունեն 16 տարին լրացած անձինք։ Անչափահաս անձը կարող է աշխատանքային պայմանագիր կնքել և կատարել բացառապես այնպիսի աշխատանք, որը չի վնասում իր առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը։ Մինչև 18 տարեկան անձանց համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն՝ շաբաթական մինչև 36 ժամ։ Անչափահաս անձը պարտավոր է սահմանված պարբերականությամբ գործատուի հաշվին բժշկական զննություն անցնել։ Մինչև 18 տարեկան անձանց աշխատանքի ընդունելու դեպքում փորձաշրջան սահմանվել չի կարող։

Գոհար Գևորգյան