Լեզու :
Երևանի պետական համալսարանի իրավագետների թիմը Ֆիլիպ Ջեսափի անվան իրավունքի դատախաղ-մրցույթի միջազգային մրցափուլից վերադարձել է գոհացուցիչ արդյունքներով
30 Հնս 2017

Արդեն 58-րդ անգամ ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում ապրիլի 9-15-ը անցկացվեց աշխարհի ամենահեղինակավորներից մեկը համարվող դատախաղ-մրցույթի միջազգային փուլը:

Մրցույթի ազգային փուլն անցկացվել է փետրվար ամսին, հայկական 5 բուհերի մեջ առավելագույն միավորները վաստակել էր ԵՊՀ-ի թիմը և ստացել միջազգային փուլին Հայաստանը ներկայացնելու իրավունքը:

ԵՊՀ իրավագետների թիմը Ֆիլիպ Ջեսափի անվան իրավունքի դատախաղ-մրցույթի միջազգային մրցափուլից վերադարձել է գոհացուցիչ արդյունքներով` զբաղեցնելով 39-րդ տեղը, իրենից հետ թողնելով հարևան երկրների թիմերին (Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Իսրայել): Այդ արդյունքներին անմասն չի մնացել նաև «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանը, ով հանդիսացել է թիմի մարզիչը, ինչպես նաև ուղեկցել ուսանողներին ԱՄՆ։

 

Տես՝ ամբողջական նյութը

 

Գոհար Գևորգյան