Լեզու :
Համայնքների միավորումը ճանաչվեց հակասահմանադրական
26 Մյս 2021

Սահմանադրական դատարանը  2021 թվականի մայիսի 14-ի ՍԴՈ-1593 որոշմամբ․

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ համայնքների միավորման կամ բաժանման գործընթացը կարգավորող իրավանորմեր սահմանելիս օրենսդիրը պետք է առաջնորդվի սահմանադրական կարգավորումներից բխող հետևյալ իրավական մոտեցումներով. 1) համայնքների միավորման կամ բաժանման հիմքում պետք է ընկած լինեն հանրային շահերը. 2) համայնքների միավորման կամ բաժանման ժամանակ անհրաժեշտ է ապահովել շահագրգիռ համայնքների բնակիչների կարծիքն Ազգային ժողովում լսելի դարձնելու մեխանիզմ. 3) այն պետք է գործադրվի ժամանակին, այսինքն՝ համայնքների միավորման կամ բաժանման գործընթացի այն փուլում, երբ համայնքները կունենան իրենց համար հիմնարար նշանակություն ունեցող այդ հարցի վերաբերյալ իրենց կարծիքը ներկայացնելու և այդպիսով կայացվող վերջնական որոշման վրա ազդելու հնարավորություն. 4) այն պետք է գործադրվի այնպիսի եղանակով, որը կապահովի համայնքների միավորման կամ բաժանման հարցի վերաբերյալ շահագրգիռ համայնքների կարծիքը վեր հանելու և ներկայացնելու իրական և արդյունավետ հնարավորություն:

Միաժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասը, 6-րդ հոդվածի 2-րդ մասն, 8-րդ հոդվածի 1-ին մասը և 13-րդ հոդվածի 3-րդ մասը չեն նախատեսում Կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքի կարծիքը վեր հանելու նպատակով համայնքի բնակիչների՝ տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր։ https://www.concourt.am/armenian/decisions/common/2021/pdf/sdv-1593.pdf

Ուստի, Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշման լույսի ներքո անհրաժեշտություն է առաջանում քննարկման առարկա դարձնել Հանրապետությունում համայնքների միավորման  կապակցությամբ ծագած բոլոր իրավահարաբերությունները։

Ուսումնասիրության հեղինակ՝ Լիլիթ Միրզոյան

Նորայր Բալայան