Լեզու :
Կարո՞ղ է, արդյոք, աշխատողը, ով գործատուի հետ պայմանագիր չի կնքել, պայմանագիր կնքելու և չվճարված ժամանակահատվածի համար վճարվելու պահանջ ներկայացնել։
13 Սպտ 2017

Աշխատողը  աշխատանքի ողջ ժամանակահատվածում հանդիսացել է անօրինական աշխատող, սակայն գտնվել է փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ, ուստի դրա հաստատման համար կարող է դիմել դատարան ինչպես փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ընթացքում , այնպես էլ դրանց դադարելուց հետո մեկ տարվա ընթացքում։ Եթե դատական կարգով հաստատվի, որ աշխատողի և գործատուի միջև գոյություն ունեն (գոյություն են ունեցել) փաստացի աշխատանքային հարաբերություններ, ապա աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած այն օրվանից, երբ աշխատողը փաստացի անցել է աշխատանքի և իրավունք ունի պահանջել իրեն չվճարված գումարը։

Նորայր Բալայան