Լեզու :
Ծառայություններ Եվրոպական միության իրավունք Մասնավոր և հանրային իրավունք Միջազգային քրեական իրավունք Աշխատանք և զբաղվածություն Դատավարություն և արբիտրաժ Մտավոր սեփականություն Անշարժ գույք և կառուցապատում Հարկային իրավունք Տեխնոլոգիաներ, մեդիա և հեռահաղորդակցություն Բանկային իրավունք և ֆինանսներ Գործարարական իրավունք Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ Եվրասիական տնտեսական միության իրավունք Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում Բնապահպանական իրավունք Իրավաբանական աջակցություն օտարերկրյա ներդրումների ծրագրերում Լրատվամիջոցներ, սպորտ, խաղեր և զվարճանք Հանրային կառավարում Քրեական իրավունք
Ի՞նչ են ասում մեր մասին
«Բարձրակարգ իրավաբանական աջակցություն փոխանցման ենթակա դատապարտված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում»:

Վլադիմիր Ռ. (Ռուսաստանի քաղաքացի):
  • Ամփոփում
  • Վերջին գործարքներ
  • Նորություններ
  • Իրադարձություններ

Միջազգային քրեական իրավունքում մասնագիտացված մեր իրավաբանները երկարատև և հաջողված փորձ ունեն հանձնման և դատապարտյալին տեղափոխելու աղմկահարույց և բարդ գործընթացներում: Մեր իրավաբանները հանդիսացել են այնպիսի անձանց ներկայացուցիչներ, ում հանձնումը պահանջել են մի շարք երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն, ՄԱԷ-ը, Լիբանանը, բազմաթիվ ԵՄ և ԱՊՀ երկրներ: Գործերի շրջանակները տարբեր են՝ գործարարական հանցագործությունից, խարդախությունից և կոռուպցիայից մինչև մտադրված սպանության կասկածանքներ: Մենք ունենք հատուկ փորձ հանձնման գործերում մարդու իրավունքների պաշտպանության մարտավաությունը կառուցելու ուղղությամբ, որտեղ հաշվի է առնվում հայցող երկրում մարդու իրավունքների խախտման ռիսկերը, որոնք ներառում են խոշտանգումները, կամայական կալանքը կամ անարդար դատավարությունը: Շատ երկրներ ունեն հարյուր, նույնիսկ հազարավոր օտարերկրյա քաղաքացի իրավախախտներ իրենց քրեակատարողական հիմնարկներում: Օտարերկրյա քաղաքացի իրավախախտները տարբեր խնդիրների են առնչվում բանտում, և ի հայտ է գալիս իրենց երկիր տեղափոխելու անհրաժեշտություն:

ՄԱԿ-ի անդամ պետություններից շատերը կողմ են դատապարտյալների փոխադրման վերաբերյալ տարբեր պայմանագրերի և կոնվենցիաների, որոնց սխալ մեկնաբանման դեպքում  իրավախախտները կարող են շատ խնդիրների առնչվել: Ավելին. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մշակել է իրավական բազա, որը զբաղվում է այն իրավախախտների իրավունքներով, ովքեր տեղափոխվել են «Դատապարտյալների տեղափոխման մասին» կոնվենցիայի հիման վրա: Այս իրավական բազան, բացի այդ, ցույց է տալիս, որ մինչ իրավախախտը տեղափոխվում է կրելու իր պատիժը, դատապարտող երկրի իշխանությունը պետք է հաշվի առնի ոչ միայն իր քրեական օրենսդրությունը, այլ նաև մյուս երկրի. արդյունքում ստացվում է իրավունքի մեկնաբանման բազմազանություն: Այս ամենի հետ մեկտեղ միջազգային քրեական իրավունքում մասնագիտացված մեր իրավաբանների խումբը կարող է տրամադրել բարձրորակ իրավաբանական ծառայություն յուրաքանչյուրին, ով հետաքրքրված է այս հարցում և, իհարկե, կարող է պաշտպանել տեղափոխվող դատապարտյալի իրավունքները:

 

21 Apr 2016 "Armenian Genocide." Interview with ELL Founding Partner, Taron Simonyan. Armenian Genocide....
21 Apr 2016 "Transfer of sentenced person - Hrachya Harutyunyan." Interview with ELL Founding Partner, Taron Simonyan. Transfer of sentenced person - Hrachya Harutyunyan...
22 Jul 2016 The Nuremberg Moot Court 2016. The Armenian team is co-financed by the ELL Law Firm for the Nuremberg Moot Court 2016. Dr. Taron Simonyan, Founding Partner of the ELL Law Firm is a coaсh of the national team.
04 Jul 2017 Օverview on violations of international law by Azerbaijan
07 Mar 2018
11 Apr 2018
29 Sep 2020 Crime of Aggression by Azerbaijan
Գևորգ Տումանով