Լեզու :
Յուրի Շիրինյան Փաստաբան

Կրթություն.  

2012 թվականին Յուրի Շիրինյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2015 թվականին ավարտել է «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամը: 2017 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան քաղաքացիական իրավունք և դատավարություն մասնագիտացմամբ (ԵՊՀ): 

Մասնագիտական վերապատրաստումներ, անդամակցություններ և հրապարակումներ.

Յուրին մեր ընկերության ավագ իրավաբանն է: 2015 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ: Նախքան մեզ միանալը Յուրին աշխատել է Երևանի Հանրային պաշտպանի գրասենյակում: Նա գործունեություն է ծավալում դատավարության և արբիտրաժի, անշարժ գույքի, աշխատանքային վեճերի, հարկային, կորպորատիվ, մտավոր սեփականության և այլ ոլորտներում: Յուրին տրամադրում է բարձրորակ ծառայություններ և գտնում է իրավական լուծումներ ցանկացած բարդության իրավիճակներում, տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն և ապահովում է դատական ներկայացուցչություն ՀՀ դատարաններում: Յուրին ներգրավված է ավելի քան 200 գործերով ՀՀ դատական ատյաններում,  որոնց մեծ մասն ավարտվել է հաղթանակով։ Յուրի Շիրինյանը մասնակցել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից կազմակերպված փախստականների իրավունքի վերաբերյալ ամառային դպրոցին, ինչպես նաև մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների Հայաստանում և արտերկրում:

Մասնագիտական ոլորտներ.

Քաղաքացիական իրավունք և դատավարություն, արբիտրաժ, վարչական իրավունք և դատավարություն, աշխատանքային իրավունք, առևտրային իրավունք

Լեզուներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն

Էլ. հասցե` yuri.shirinyan@ell.am: 

Կարծիք մեր մասին
Սնունդ ներկրող ռուսական ընկերություն: «Շատ ակտիվ աշխատակազմ. մշտապես նոր մտքեր են առաջադրում հաճախորդների շահերը պաշտպանելիս և երբեք չեն վերադառնում առանց հաղթանակի»:
«Այ Թի Ռեփորթս» ՍՊԸ (Հայաստան): «Շնորհակալ ենք ֆինանսական հարցերում մեզ լիարժեք խորհրդատվություն տրամադրելու համար»:
Լևոն Ն. ընդդեմ Հայաստանի: «Շնորհակալ ենք ձեր համառության, հաճախորդին լսելու և նրա կարծիքը հաշվի առնելու կարողության, ինչպես նաև բարձր պրոֆեսիոնալիզմի համար»:
Վլադիմիր Ռ. (Ռուսաստանի քաղաքացի): «Բարձրակարգ իրավաբանական աջակցություն փոխանցման ենթակա դատապարտված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում»:
www.blognews.am «Բազմաքանակ խորհրդատուների առկայության պայմաններում կարելի է ասել, որ «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունն» ունի իր պատվավոր տեղը իրավաբանական ծառայությունների շուկայում»:
Ժիրայր Հովհաննիսյան, բրոնզե մեդալի հաղթող 2009 թ. Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն: «Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ գործընկերները չեն պատասխանում իմ հարցերին միայն իրավաբանական բառապաշարով»:
Սննդի իրացման/սնունդ ներկրող ֆրանսիական ընկերության տնօրեն: «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» ներկայացնում է արևմտյան չափանիշների և հայկական ու ԵԱՏՄ իրավակարգավորումների պահանջների գիտակցված ներդաշնակ համադրություն»:
Էրիկ Դ. ընդդեմ Հայաստանի (Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն): Գործընկերությունում աշխատում են հիանալի, ազնիվ մարդիկ, ում հետ աշխատելը մեծ հաճույք է: Ես տեսել եմ նրանց աշխատանքը և կարծում եմ` նրանց աշխարհը»:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, Մայքրթոսոֆթ ինովացիոն կենտրոն, Հայաստան: «Շնորհակալ ենք բարձրակարգ իրավաբանական աուդիտ իրականացնելու համար»:
BRAINFIGHTS, INC (ԱՄՆ): «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» տրամադրում է բարձրակարգ ծառայություններ, հատկապես ՏՏ ոլորտի հաճախորդներին»: