Լեզու :
Մարտուն Փանոսյան Փաստաբան

Կրթություն.

Մարտուն Փանոսյանը ավարտել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2007 թվականին ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան և Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 Համալսարանի լիսանսի իրավագիտություն մասնագիտությամբ դիպլոմ, այնուհետև 2008 թվականին իրավագիտության դիպլոմավորված մասնագետի դիպլոմ, 2009 թվականին միջազգային գործարարության իրավունքի մագիստրոսի աստիճան, ինչպես նաև Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 Համալսարանի մաստերի միջազգային գործարարության իրավունքի դիպլոմ:

Մասնագիտական վերապատրաստումներ, անդամակցություններ և հրապարակումներ.

2015 թվականի ապրիլից 2017 թվականի հունվար ամիսներին Մարտուն Փանոսյանը հանդիսացել է «Փաստաբանների միջազգային միություն» միջազգային կազմակերպության նախագահի խորհրդական, 2013 թվականից 2017 թվականը հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, 2013 թվականի սեպտեմբերից հանդիսանում է «ԿԱՌՊԱ-ների միջազգային միություն» միջազգային կազմակերպության կառավարման խորհրդի անդամ, 2013 թվականից 2018 թվականը հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդականը միջազգային հարաբերությունների գծով, 2012 թվականից «Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահը, 2012 թվականից ՀՀ Փաստաբանական դպրոցի դասախոս, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան 2010 թվականից:

Մարտուն Փանոսյանը 2012 թվականին վերապատրաստվել է Փարիզի փաստաբանների դպրոցում, ինչպես նաև Փարիզում գործունեություն ծավալող «SOFFER» փաստաբանական գրասենյակում, 2011 թվականին՝ Փարիզում գործունեություն ծավալող «Vatier & Associés» փաստաբանական գրասենյակում և Փարիզի փաստաբանների միությունում:

Գործունեության բնագավառներ․

Մարտուն Փանոսյանը տրամադրել է իրավաբանական ծառայություններ տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահական, շահումով խաղերի և խաղատների ոլորտի կազմակերպություններին և այլն: Նա որպես ծրագրի փորձագետ է հանդես եկել Եվրոպական խորհրդի «Աջակցություն արդարադատության մատչելիությանը Հայաստանում» ծրագրում:

Մասնագիտական ոլորտներ.

Բանակցություն և միջնորդություն, ներդրումային իրավունք, քաղաքացիական իրավունք և դատավարություն, գործարարական իրավունք, աշխատանքային իրավունք:

Լեզուներ` հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն

 

 

Կարծիք մեր մասին
www.blognews.am «Բազմաքանակ խորհրդատուների առկայության պայմաններում կարելի է ասել, որ «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունն» ունի իր պատվավոր տեղը իրավաբանական ծառայությունների շուկայում»:
Էրիկ Դ. ընդդեմ Հայաստանի (Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն): Գործընկերությունում աշխատում են հիանալի, ազնիվ մարդիկ, ում հետ աշխատելը մեծ հաճույք է: Ես տեսել եմ նրանց աշխատանքը և կարծում եմ` նրանց աշխարհը»:
Լևոն Ն. ընդդեմ Հայաստանի: «Շնորհակալ ենք ձեր համառության, հաճախորդին լսելու և նրա կարծիքը հաշվի առնելու կարողության, ինչպես նաև բարձր պրոֆեսիոնալիզմի համար»:
Սնունդ ներկրող ռուսական ընկերություն: «Շատ ակտիվ աշխատակազմ. մշտապես նոր մտքեր են առաջադրում հաճախորդների շահերը պաշտպանելիս և երբեք չեն վերադառնում առանց հաղթանակի»:
BRAINFIGHTS, INC (ԱՄՆ): «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» տրամադրում է բարձրակարգ ծառայություններ, հատկապես ՏՏ ոլորտի հաճախորդներին»:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, Մայքրթոսոֆթ ինովացիոն կենտրոն, Հայաստան: «Շնորհակալ ենք բարձրակարգ իրավաբանական աուդիտ իրականացնելու համար»:
Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա: «Մենք հիացած ենք «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» բազմավեկտոր իրավաբանական փորձառությամբ »:
Լ. Դյուբուա (Ֆրանսիայի քաղաքացի)։ «Նրանք տնտեսական և ֆինանսական հանցագործությունների ոլորտում գործունեություն ծավալող ամենախոշոր ընկերություններից են: Նրանք շատ տեղեկացված են այս ոլորտի մասին և հասկանում են, թե ինչ է պահանջվում գործը հաղթելու համար: Նրանց փաստաբանները շատ բարձր են գնահատվում»:
Ժիրայր Հովհաննիսյան, բրոնզե մեդալի հաղթող 2009 թ. Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն: «Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ գործընկերները չեն պատասխանում իմ հարցերին միայն իրավաբանական բառապաշարով»:
The Legal 500 ««Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակը միավորում է բարձր որակավորում ունեցող մասնագետների, իրավաբանների, արբիտրների և հաշտարարների, ովքեր ունեն մեծ փորձ վեճերի լուծման, առևտրային պայմանագրերի, հավատարմագրային կառավարման և ներդրումային իրավունքի բնագավառում: Տարոն Սիմոնյանը, Գևորգ Տումանովը և Նորայր Բալայանը աշխատակազմի հիմնական գործընկերներն են, ովքեր մեծ փորձ ունեն ԵԱՏՄ-ն, ԵՄ-ն, ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն ներառող միջսահմանային իրավաբանական ծառայությունների ոլորտում»: