Լեզու :
Մհեր Հայրապետյան Փաստաբան

Կրթություն․

2015 թվականին Մhեր Հայրապետյանը ավարտել է ՀՀ ոստիկանության Կրթահամալիրի Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: 2017 թվականին ավարտել է  «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամը: 2018 թվականին Երևանի պետական համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան քաղաքացիական իրավունք և դատավարություն մասնագիտացմամբ: 

Մասնագիտական վերապատրաստումներ, անդամակցություններ և հրապարակումներ.

Մհեր Հայրապետյանը մասնակցել է մի շարք դասընթացների և սեմինարների, որոնք վերաբերում են տնտեսական գործունեության և սեփականության դեմ ուղղված հանցագործություններին: Նա մասնակցել է նաև մի շարք վերապատրաստումների՝ հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմիններում՝ մասնագիտանալով նաև պետության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ֆինանսական անվտանգության դեմ ուղղված հանցակազմերի, դրանց կանխարգելման և վստահորդներին անհրաժեշտ իրավաբանական օգնություն ցուցաբերելու մեջ:

Մհեր Հայրապետյանը քրեական և քաղաքացիական դատավարության վերաբերյալ մի շարք հրապարակումների հեղինակ է:

Մասնագիտական ոլորտներ. 

Մհեր Հայրապետյանը աշխատանքային երկար տարիների փորձ ունի ֆինանսաբանկային համակարգում: Նա զբաղվում է նաև փաստաբանական գործունեությամբ և ներկայացնում է բանկերի և վարկային կազմակերպությունների, ինչպես նաև անհատների շահերը ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում, վերաքննիչ քաղաքացիական, վերաքննիչ քրեական և վճռաբեկ դատարաններում՝ գրանցելով բազմաթիվ հաջողություններ և հաղթանակներ:

Մհեր Հայրապետյանը Հայաստանում ֆինանսական հանցագործությունների և հարակից հարցերի ոլորտի ակնառու փորձագետներից է, գտնում է ցանկացած բարդության խնդիրների և վեճերի կարգավորման իրավական լուծումներ, տրամադրում է բարձրորակ ծառայություններ։ Նրա գործունեության հիմնական ուղղություններից են բանկային գործարքները, ակտիվների հետ կապված գործարքները, գրավի իրավունքի պաշտպանությունը քրեական դատավարությունում, կեղծ և կանխամտածված սնանկություններից անձանց շահերի պաշտպանությունը և հարակից այլ ոլորտները:

Լեզուներ` հայերեն, անգլերեն, ռուսերեն

Էլ․ հասցե` mher.g.hayrapetyan@gmail.com

Կարծիք մեր մասին
Լ. Դյուբուա (Ֆրանսիայի քաղաքացի)։ «Նրանք տնտեսական և ֆինանսական հանցագործությունների ոլորտում գործունեություն ծավալող ամենախոշոր ընկերություններից են: Նրանք շատ տեղեկացված են այս ոլորտի մասին և հասկանում են, թե ինչ է պահանջվում գործը հաղթելու համար: Նրանց փաստաբանները շատ բարձր են գնահատվում»:
Aletig ՍՊԸ, (Հայաստան): «Մենք ստացել ենք իրավաբանական խորհրդատվություն մոլիբդենի արտահանման հարցում և իսկապես խորհուրդ ենք տալիս դիմել «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությանը»:
Սննդի իրացման/սնունդ ներկրող ֆրանսիական ընկերության տնօրեն: «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» ներկայացնում է արևմտյան չափանիշների և հայկական ու ԵԱՏՄ իրավակարգավորումների պահանջների գիտակցված ներդաշնակ համադրություն»:
Ժիրայր Հովհաննիսյան, բրոնզե մեդալի հաղթող 2009 թ. Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն: «Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ գործընկերները չեն պատասխանում իմ հարցերին միայն իրավաբանական բառապաշարով»:
Լևոն Գևորգյան, Կառավարիչ Գործընկեր, Լեգելատա իրավաբանական ընկերություն: «Ես լիովին վստահում եմ Տարոն Սիմոնյանին՝ իր վճռականության և սահմանված առաջադրանքները մշտապես հաջողությամբ կատարելու համար»:
Direct Hoteling LLC (Չեխիայի Հանրապետություն): «Գործընկերներն ունեն խոր և ակադեմիական գիտելիքներ և մեծապես հաշվի են առնում հաճախորդի շահերը»:
«Սարի Ինվեսթմենթս» ՍՊԸ (Հայաստան – ԱՄԷ): «Իրավաբաններն իսկապես շատ եռանդուն են և լիովին հասկանում են հաճախորդի պահանջները, «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» փորձը օտարերկրյա ներդրումների բնագավառում լավագույններից մեկն է Հայաստանում»:
Սնունդ ներկրող ռուսական ընկերություն: «Շատ ակտիվ աշխատակազմ. մշտապես նոր մտքեր են առաջադրում հաճախորդների շահերը պաշտպանելիս և երբեք չեն վերադառնում առանց հաղթանակի»:
«Սարի Ինվեսթմենթս» ՍՊԸ (Հայաստան – ԱՄԷ): «Մենք դիմել ենք «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» միջսահմանային հարկային պլանավորման, իրավական աուդիտի և հարկային տարաձայնությունների փորձագիտական հմտությանը: Եվ միանշանակ խորհուրդ ենք տալիս դիմել «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությանը»:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ, Իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյան: «Փարձառու, փայլուն և ստեղծագործ իրավաբանների մասնագիտական խումբ՝ բանկային և ֆինանսական գործում ամուր փորձառությամբ»: