Լեզու :
Սաթիկ Ղիմոյան Իրավաբան

Կրթություն.

Սաթիկ Ղիմոյանը 2018 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Այժմ կրթությունը շարունակում է նույն  ֆակուլտետում՝ Մագիստրոսի կոչում ստանալու համար:

Մասնագիտական վերապատրաստումներ, անդամակցություններ և հրապարակումներ.

2017-2018 թվականներին Սաթիկ Ղիմոյանը աշխատել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական կլինիկայում՝ որպես իրավախորհրդատու։ Նա իր ակադեմիական փորձաշրջանը անցկացրել է Երևանի պետական համալսարանի էկոլոգիական գիտաուսումնական կենտրոնում։ Մասնակցել է մասնագիտական տարբեր ֆորումների և թրեյնինգների այդ թվում՝ Հայաստանում Եվրոպական միության մոդել 2017 խորհրդաժողովին։ 2019թ. հուլիսին ԵՊՀ թիմի կազմում Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում մասնակցել է Նյուրնբերգյան միջազգային դատախաղ-մրցույթին:

Լեզուներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն

Էլ. հասցե` satik.ghimoyan@ell.am
 

Կարծիք մեր մասին
CODEFIGHTS, (ԱՄՆ): «Ստեղծագործ աշխատակազմ, որը միշտ արդյունավետ լուծումներ է առաջարկում»:
«Այ Թի Ռեփորթս» ՍՊԸ (Հայաստան): «Շնորհակալ ենք ֆինանսական հարցերում մեզ լիարժեք խորհրդատվություն տրամադրելու համար»:
«Սարի Ինվեսթմենթս» ՍՊԸ (Հայաստան – ԱՄԷ): «Մենք դիմել ենք «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» միջսահմանային հարկային պլանավորման, իրավական աուդիտի և հարկային տարաձայնությունների փորձագիտական հմտությանը: Եվ միանշանակ խորհուրդ ենք տալիս դիմել «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությանը»:
Direct Hoteling LLC (Չեխիայի Հանրապետություն): «Գործընկերներն ունեն խոր և ակադեմիական գիտելիքներ և մեծապես հաշվի են առնում հաճախորդի շահերը»:
Մավերիկ Արգո (Հունաստան): «Գերազանց աշխատանք և խիստ գործնական պատասխաններ»:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, Մայքրթոսոֆթ ինովացիոն կենտրոն, Հայաստան: «Շնորհակալ ենք բարձրակարգ իրավաբանական աուդիտ իրականացնելու համար»:
The Legal 500 ««Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակը միավորում է բարձր որակավորում ունեցող մասնագետների, իրավաբանների, արբիտրների և հաշտարարների, ովքեր ունեն մեծ փորձ վեճերի լուծման, առևտրային պայմանագրերի, հավատարմագրային կառավարման և ներդրումային իրավունքի բնագավառում: Տարոն Սիմոնյանը, Գևորգ Տումանովը և Նորայր Բալայանը աշխատակազմի հիմնական գործընկերներն են, ովքեր մեծ փորձ ունեն ԵԱՏՄ-ն, ԵՄ-ն, ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն ներառող միջսահմանային իրավաբանական ծառայությունների ոլորտում»:
«Սարի Ինվեսթմենթս» ՍՊԸ (Հայաստան – ԱՄԷ): «Իրավաբաններն իսկապես շատ եռանդուն են և լիովին հասկանում են հաճախորդի պահանջները, «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» փորձը օտարերկրյա ներդրումների բնագավառում լավագույններից մեկն է Հայաստանում»:
Լ. Դյուբուա (Ֆրանսիայի քաղաքացի)։ «Նրանք տնտեսական և ֆինանսական հանցագործությունների ոլորտում գործունեություն ծավալող ամենախոշոր ընկերություններից են: Նրանք շատ տեղեկացված են այս ոլորտի մասին և հասկանում են, թե ինչ է պահանջվում գործը հաղթելու համար: Նրանց փաստաբանները շատ բարձր են գնահատվում»:
(Ա. Անտինյան Բլոգնյուզի գործադիր տնօրեն) Լիլիթ Հովհաննիսյան ընդդեմ Բլոգնյուզի: «Հիանալի մոտեցում և հազվադեպ պաշտպանական մարտավարություն»: