Լեզու :
Տարոն Սիմոնյան Հիմնադիր
Մասնագիտացման ոլորտները Հանրային կառավարում

Կրթություն.

Տարոն Սիմոնյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը 2007 թվականին, այնուհետև` 2009 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան եվրոպական իրավունք մասնագիտացմամբ (ԵՊՀ): 2009 թվականին ավարտել է Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցը` միջազգային իրավաբանական հետազոտություններ մասնագիտացմամբ (Թավթս համալսարան, Բոստոն, ԱՄՆ), իսկ 2012 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնում:

Մասնագիտական վերապատրաստումներ, անդամակցություններ և հրապարակումներ.

2017թ-ից Տարոն Սիմոնյանը հանդիսանում է ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի ազգային ներկայացուցիչ (UNCITRAL), նույն թվականից ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր, խորհրդի անդամ, 2016թ-ի Հայաստանի հաշտարարների ինքնակառավարվող կազմկակերպության համահիմնադիր, խորհրդի անդամ, 2014 թվականից Տարոն Սիմոնյանը հանդիսանում է Եվրոպական արբիտրաժային պալատի արբիտր (Բրյուսել, Բելգիա), ՀՀ Իրավաբանների միության գործադիր տնօրեն 2012 թվականից, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր 2010 թվականից և տնօրեն 2013թ-ից, Փաստաբանների պալատի անդամ 2010 թվականից, Իրավագիտության ֆակուլտետի մեծ խորհրդի անդամ 2005 թվականից և ԵՊՀ Խորհրդի անդամ 2007-2011թթ.: Տարոն Սիմոնյանը միջազգային, համեմատական իրավունքի,  պետության և իրավունքի տեսության վերաբերյալ մի  շարք գիտական հոդվածների հեղինակ է:

Տարոն Սիմոնյանն իրավագիտության ֆակուլտետի և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս և դոցենտ է, նաև դասախոսում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում և Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոնում: 

Տարոնը մասնակցել է մի շարք մասնագիտացված վերապատրաստումների Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում:

Գործունեության բնագավառներ.

Տարոն Սիմոնյանը տրամադրել է ամբողջական իրավաբանական ծառայություններ տեղեկատվական տեխնոլոգիաներ, մեդիայի, հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպություններին, տեղական խաղատներին և այլն: Նա որպես ծրագրի փորձագետ է հանդես եկել  IBF International Consulting կազմակերպությունում, Եվրոպական խորհրդի «Աջակցություն արդարադատության մատչելիությանը Հայաստանում» ծրագրում՝ աջակցելով ՀՀ Արդարադատության նախարարությանը նախագծել քաղաքացիական  դատավարության նոր օրենսգիրք: Տարոնը՝ որպես փորձագետ, հանդես է եկել նաև ԵԱՀԿ-ում, Մարդու իրավունքների պաշտպանություն առանց սահմանների կազմակերպությունում, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, Ասիական զարգացման բանկում, EuropeAid-ում   և այլն:

Մասնագիտական ոլորտներ.

Բանակցություն և միջնորդություն, միջազգային իրավունք, ԵՄ իրավունք, մարդու իրավունքներ, ներդրումային իրավունք, արբիտրաժ, դատավարություն, սահմանադրական իրավունք, քաղաքացիական իրավունք և դատավարություն, վարչական իրավունք և դատավարություն, մրցակցային իրավունք, գործարարական իրավունք, աշխատանքային իրավունք, հանքարդյունաբերության իրավունք, մտավոր սեփականության իրավունք, իրավաբանական փորձաքննություն:

Լեզուներ` հայերեն, անգլերեն, ռուսերեն

Էլ. հասցե` taron.simonyan@ell.am

Կարծիք մեր մասին
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, Մայքրթոսոֆթ ինովացիոն կենտրոն, Հայաստան: «Շնորհակալ ենք բարձրակարգ իրավաբանական աուդիտ իրականացնելու համար»:
«Սարի Ինվեսթմենթս» ՍՊԸ (Հայաստան – ԱՄԷ): «Մենք դիմել ենք «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» միջսահմանային հարկային պլանավորման, իրավական աուդիտի և հարկային տարաձայնությունների փորձագիտական հմտությանը: Եվ միանշանակ խորհուրդ ենք տալիս դիմել «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությանը»:
Սննդի իրացման/սնունդ ներկրող ֆրանսիական ընկերության տնօրեն: «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» ներկայացնում է արևմտյան չափանիշների և հայկական ու ԵԱՏՄ իրավակարգավորումների պահանջների գիտակցված ներդաշնակ համադրություն»:
Լ. Դյուբուա (Ֆրանսիայի քաղաքացի)։ «Նրանք տնտեսական և ֆինանսական հանցագործությունների ոլորտում գործունեություն ծավալող ամենախոշոր ընկերություններից են: Նրանք շատ տեղեկացված են այս ոլորտի մասին և հասկանում են, թե ինչ է պահանջվում գործը հաղթելու համար: Նրանց փաստաբանները շատ բարձր են գնահատվում»:
Aletig ՍՊԸ, (Հայաստան): «Մենք ստացել ենք իրավաբանական խորհրդատվություն մոլիբդենի արտահանման հարցում և իսկապես խորհուրդ ենք տալիս դիմել «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությանը»:
(Ա. Անտինյան Բլոգնյուզի գործադիր տնօրեն) Լիլիթ Հովհաննիսյան ընդդեմ Բլոգնյուզի: «Հիանալի մոտեցում և հազվադեպ պաշտպանական մարտավարություն»:
www.blognews.am «Բազմաքանակ խորհրդատուների առկայության պայմաններում կարելի է ասել, որ «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունն» ունի իր պատվավոր տեղը իրավաբանական ծառայությունների շուկայում»:
Direct Hoteling LLC (Չեխիայի Հանրապետություն): «Գործընկերներն ունեն խոր և ակադեմիական գիտելիքներ և մեծապես հաշվի են առնում հաճախորդի շահերը»:
Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա: «Մենք հիացած ենք «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» բազմավեկտոր իրավաբանական փորձառությամբ »:
Լևոն Գևորգյան, Կառավարիչ Գործընկեր, Լեգելատա իրավաբանական ընկերություն: «Ես լիովին վստահում եմ Տարոն Սիմոնյանին՝ իր վճռականության և սահմանված առաջադրանքները մշտապես հաջողությամբ կատարելու համար»: