Լեզու :
Նորայր Բալայան Գործընկեր

Կրթություն.

2007 թվականին Նորայր Բալայանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև 2009 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան սահմանադրական իրավունք մասնագիտացմամբ (ԵՊՀ): 2012 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

Մասնագիտական վերապատրաստումներ, անդամակցություններ և հրապարակումներ.

Նորայր Բալայանը ՀՀ Իրավաբանների միության անդամ է 2008 թվականից և սահմանադրական և վարչական իրավունքի վերաբերյալ մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:

Մինչ այդ Նորայր Բալայանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպական-իրավական վարչության պետի պաշտոնը: Իսկ ավելի վաղ աշխատել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում` որպես գլխավոր իրավաբան:

Նորայր Բալայանը մի շարք օրենսդրական ակտերի համահեղինակ է, դրանցից են` «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի, «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը:

Մասնագիտական ոլորտներ.

Սահմանադրական իրավունք, քաղաքացիական իրավունք և դատավարություն, վարչական իրավունք և դատավարություն, մրցակցային իրավունք, աշխատանքային իրավունք, ընդերքի մասին օրենսդրություն, մտավոր սեփականության իրավունք, իրավաբանական փորձաքննություն:

Լեզուներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն

Էլ. հասցե` norayr.balayan@ell.am

 

 

Կարծիք մեր մասին
Aletig ՍՊԸ, (Հայաստան): «Մենք ստացել ենք իրավաբանական խորհրդատվություն մոլիբդենի արտահանման հարցում և իսկապես խորհուրդ ենք տալիս դիմել «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությանը»:
Մավերիկ Արգո (Հունաստան): «Գերազանց աշխատանք և խիստ գործնական պատասխաններ»:
Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա: «Մենք հիացած ենք «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» բազմավեկտոր իրավաբանական փորձառությամբ »:
Սննդի իրացման/սնունդ ներկրող ֆրանսիական ընկերության տնօրեն: «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունը» ներկայացնում է արևմտյան չափանիշների և հայկական ու ԵԱՏՄ իրավակարգավորումների պահանջների գիտակցված ներդաշնակ համադրություն»:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, Մայքրթոսոֆթ ինովացիոն կենտրոն, Հայաստան: «Շնորհակալ ենք բարձրակարգ իրավաբանական աուդիտ իրականացնելու համար»:
www.blognews.am «Բազմաքանակ խորհրդատուների առկայության պայմաններում կարելի է ասել, որ «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությունն» ունի իր պատվավոր տեղը իրավաբանական ծառայությունների շուկայում»:
CODEFIGHTS, (ԱՄՆ): «Ստեղծագործ աշխատակազմ, որը միշտ արդյունավետ լուծումներ է առաջարկում»:
(Ա. Անտինյան Բլոգնյուզի գործադիր տնօրեն) Լիլիթ Հովհաննիսյան ընդդեմ Բլոգնյուզի: «Հիանալի մոտեցում և հազվադեպ պաշտպանական մարտավարություն»:
«Սարի Ինվեսթմենթս» ՍՊԸ (Հայաստան – ԱՄԷ): «Մենք դիմել ենք «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» միջսահմանային հարկային պլանավորման, իրավական աուդիտի և հարկային տարաձայնությունների փորձագիտական հմտությանը: Եվ միանշանակ խորհուրդ ենք տալիս դիմել «Ի ԷԼ ԷԼ Գործընկերությանը»:
Էրիկ Դ. ընդդեմ Հայաստանի (Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն): Գործընկերությունում աշխատում են հիանալի, ազնիվ մարդիկ, ում հետ աշխատելը մեծ հաճույք է: Ես տեսել եմ նրանց աշխատանքը և կարծում եմ` նրանց աշխարհը»: