Վեճի լուծումը՝ հաշտության միջոցով
Հինգ տարի տևած դատական վեճից հետո հաշտությունը հնարավոր լուծում է։
Վեճերի լուծման մեխանիզմների և հաշտարարության՝ որպես այդ գործիքակազմերից մեկի զարգացման միտումներին զուգահեռ առավել առանցքային դեր է ստանում արդեն իսկ առկա դատական վեճարի շրջանակում փաստաբանների համագործակցության միջոցով հաշտության հասնելը, որը հաճախ շատ ավելի լավ լուծում է երաշխավորում վստահորդի համար, քան դատաքննության ավարտին հաղթանակը։
Այդ հաղթանակը, իրապես, կարող է հարաբերական բնույթ ունենալ․ անձի դեմ ներկայացված հայցապահանջը դատարանը կարող է մերժել գործի քննության արդյունքում, սակայն դա չապահովի վստահորդի ցանկալի արդյունքը։ Նման վառ օրինակ է թիվ ԵԴ/12603/02/21 քաղաքացիական գործով կողմերի միջև հաշտության կնքումը՝ հինգ տարի ընթացող վեճի արդյունքում, որում մեծ ներդրում ունեցավ մեր ընկերության փաստաբանական թիմը՝ ավագ իրավաբան, փաստաբան Գոհար Ավագյանի ներկայացուցչությամբ։
Վեճը ավարտվեց բոլոր կողմերի համար շահեկան պայմաններով, իսկ կողմերը շարունակում են բարիդրացիական հարաբերությունները։ Իրավական գործընթացների կարևոր նպատակներից մեկը սա է՝ ստեղծել միջավայր, որտեղ իրավական գործիքակազմերը կնպաստեն կողմերի միջև հարաբերությունների վերահաստատմանը՝ անգամ տարիներով ձգված դատական վեճից հետո։