«Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի փաստաբանական թիմի հերթական կարևոր հաղթանակը՝ սեփականության իրավունքի ոլորտում
«Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի փաստաբանական թիմի հերթական կարևոր հաղթանակը՝ սեփականության իրավունքի ոլորտում
ՀՀ Վարչական դատարանը ամբողջությամբ բավարարել է գրասենյակի իրավաբան, փաստաբան Վոլոդյա Մազմանյանի կողմից ներկայացված հայցադիմումը և վճռել Պատասխանող Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնել ընդունել հողամասի սահմանների ճշտման մասին վարչական ակտ՝ տրամադրելով հողամասի հատակագիծը:
Այսպես, մեր վստահորդը դեռևս 1995 թվականին ստացել է հողի սեփականության իրավունքի պետական ակտ, որով հաստատվել է վերջինիս սեփականության իրավունքը շուրջ 900քմ հողամասի նկատմամբ։
Արդեն տվյալ ակտի հիման վրա ՀՀ Կադաստրի կոմիտեից տվյալ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու համար դեռևս 2023-2024թթ. օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ հատակագիծը ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացվել Երևանի քաղաքապետարան, սակայն ներկայացված դիմումը մերժվել է մտացածին և առարկայազուրկ հիմնավորումներով, իբրև թե հողի սեփականության իրավունքի պետական ակտում առկա են չհիմնավորված փոփոխություններ։
Արդյունքում ՀՀ Վարչական դատարան ներկայացվեց հայցադիմում՝ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի դիրքորոշման հիմնազուրկ և չպատճառաբանված լինելը։ Քննելով սույն վարչական գործը, ծանոթանալով ներկայացված հիմնավորումներին և ապացույցներին՝ Դատարանը վճռեց հայցը բավարարել ամբողջությամբ և Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնել կայացնել հողամասի սահմանների ճշտման մասին վարչական ակտ՝ տրամադրելով հողամասի հատակագիծը։
Շնորհավորում ենք «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակին և փաստաբան Վոլոդյա Մազմանյանին՝ դատական պրակտիկայում գրանցած հերթական հաղթանակի առթիվ և շնորհակալություն ենք հայտնում մեր վստահորդին՝ իր իրավունքների և շահերի պաշտպանությունը մեր ընկերությանը վստահելու համար։