Կարևոր հաղթանակ՝ երաշխավորության ինստիտուտի իրավական պարկտիկայի զարգացման համար
Գումարի բռնագանձման պահանջները երբեմն պարունակում են իրավունքի զարգացման համար էական նշանակություն ունեցող հարցադրումների պարզում։
Արդար դատաքննության իրավունքի մաս է կազմում, ի թիվս այլնի, դատական ակտի կատարման իրական հնարավորությունը։ Այսպես, հայց ներկայացնելիս էական նշանակություն ունի պարտապանի՝ ֆինանսական դրության նախնական գնահատումը՝ հնարավոր սնանկության վտանգը բացառելու համար։ Իսկ նման վտանգի առկայության դեպքում՝ դատական ակտի կատարման երաշխիքների նախնական գնահատումը։
Այսպես, թիվ ԵԴ2/11725/02/25 քաղաքացիական գործի քննության արդյունքում, Դատարանը, բավարարելով մեր ընկերության փաստաբանական թիմի հայցապահանջը՝ Ընկերության ավագ իրավաբան, փաստաբան Գոհար Ավագյանի ներկայացուցչությամբ, հիմքում դրել է մեր կողմից ներկայացված իրավական հիմնավորումները։
Վերոնշյալ գործի շրջանակներում, չնայած երաշխվարության պայմանագրի բացակայությանը, դատարանը հաստատել է երաշխավորության իրավահարաբերություններից բխող պարտավորությունների առկայությունը կողմերի միջև՝ էական պայմանների պահպանմամբ այլ փաստաթղթի առկայության պայմաններում։
Դե ինչ, այս հաղթանակը ևս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ որքան էլ գործի՝ հաղթական ելքով հավանականությունը մեծ է, այն չունի նշանակություն, եթե դատական ակտի կատարումը երաշխավորված չէ, այդ իսկ պատճառով մինչ հայցի հարուցումը անհրաժեշտ է գնահատել՝ արդյոք ներկայացված հայցապահանջը կարող է երաշխավորել դատական ակտի կատարումը, թե ոչ՝ ձեռնարկելով դրա կատարման համար անհրաժեշտ միջոցները նախապես։