home banner header
News

Հերթական հաղթանակը Վերաքննիչ դատարանում

02.07.2025
📣 Հերթական հաղթանակը Վերաքննիչ դատարանում։

Ինչպես մեր նախորդ հրապարակումից գիտեք՝ դեռևս 2023 թվականին առաջին ատյանի դատարանը մերժել էր Ֆրանսիայի գյուղատնտեսության, սննդի և անտառային տնտեսության նախարարության ներքո գործող պետական մարմնի կողմից ներկայացված հայցը, որով վիճարկվում էին մեր վստահորդ «Սավենսիա ՍԱ» ընկերության ապրանքային նշանի գրանցումը ՀՀ-ում։

⚖️ Հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է նաև բողոքը՝ դատական ակտի հիմնավորումներում փաստացի ընդունելով մեր կողմից բողոքի պատասխանում ներկայացված փաստարկներն ու դրանք դնելով դատական ակտի հիմնավորումներում։

📌 Այսպիսով, Վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է, որ ֆրանսիական «Camembert de Normandie» աշխարհագրական նշանը և մեր վստահորդին պատկանող
«NORMANDINE 1979» (թիվ 30598) և «NORMANDINE marque français depuis 1979» (թիվ 30599) ապրանքային նշանները նման չեն ո՛չ իմաստով, ո՛չ արտահայտչական՝ արտաբերման ձևով, ո՛չ տեսողական ընկալմամբ։

🔍 Ավելին, Դատարանը ընդունելի է համարել մեր այն փաստարկը, որ կան բազմաթիվ այլ պահպանվող աշխարհագրական նշումներ, որոնք պարունակում են “Normandie” տեղանունը։ Հետևաբար, իրավական պահպանության ու նմանության հարցը որոշելիս պետք է համեմատվի ամբողջ «Camembert de Normandie» անվանումը, որում “Normandie” անվանումը չի կարող համարվել որպես գերակշիռ դիրք զբաղեցնող կամ առաջնային ընկալման տարր։

📄 Դատարանը չի անտեսել նաև մեր փաստարկներն առ այն, որ մեր վստահորդ «Սավենսիա ՍԱ» ընկերության բառային ապրանքային նշանները Ֆրանսիայում ազգային ընթացակարգով գրանցված են շատ ավելի վաղ՝ 1989 թվականից, և «Camembert de Normandie» աշխարհագրական նշանի հետ ֆրանսիական շուկայում համագոյատևում են ոչ մեկ տասնամյակ։ Ուստի, եթե դրանք չեն շփոթում ֆրանսիացի սպառողները, ապա հայ սպառողների մոտ շփոթության հավանականությունն ավելի փոքր է։
Հաշվի առնելով գործի առանձնահատկությունն ու ՀՀ դատական պրակտիկայի համար բացառիկությունը՝ Դատարանի վերլուծությունները մեր կողմից ներկայացված են ոչ բառացի, որպեսզի ոչ մասնագիտական լսարանին ավելի մատչելի լինի։ Իսկ մեր իրավաբան հետևորդները թիվ ՎԴ/3423/05/20 վարչական գործի մանրամասներին ու իրավական վերլուծություններին կարող են ծանոթանալ www.datalex.am պաշտոնական կայքում, որտեղ դատական ակտերը հրապարակված են։

🎉 Շնորհավորում ենք մեր վստահորդին և մեր փաստաբանական թիմին՝ ընկերության բաժնետեր, գլխավոր տնօրեն Գոհար Գևորգյանի համակարգմամբ նվաճած մասնագիտական հաջողության առթիվ։

🤝 Կարևորում ենք մեր վստահորդների, այդ թվում՝ ներդրումներ իրականացնող օտարերկրյա ընկերությունների օրինական շահերի պաշտպանությունն ու արդյունավետ իրավական մեխանիզմներով բիզնես գործունեությանն աջակցությունը, ինչը երկրի տնտեսական զարգացման կարևոր բաղկացուցիչներից մեկն է։ 📈🌍

Suggested news

Կարևոր հաղթանակ վարչական գործով ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում

Կարևոր հաղթանակ վարչական գործով ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում

02.07.2025
Կարևոր հաղթանակ վարչական գործով ՀՀ Վերաքննիչ դատարանում
The Role of Arbitration in Strengthening Armenia’s Business Climate

The Role of Arbitration in Strengthening Armenia’s Business Climate

09.06.2025
Over the past few years Armenia has been laying the groundwork for a more transparent and business friendly environment. One domain that ...
IP Global Forum 2025

IP Global Forum 2025

23.05.2025
On April 26, the Association of Intellectual Property Right Armenian Lawyers (AIPR) organized the “IP GLOBAL FORUM 2025”, dedicated to Wo...
;